Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

Մխիթար Գոշ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ  չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը  ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր  որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Հարցեր։

1.Փորձիր շարունակել առակը։

Եվ մարդը նորից գալիս է, բայց ամռանը։ Ծառերին ասում է մարդը․

Խնդրում եմ ներեցեք ինձ ես այդ օրը շատ էի զայրացել և դրա համար ձեզնից ներեղություն եմ խնդրում։ Մարդը պտուղները քաղում է և ջրում ծառերը և ամեն օր խոսում ծառերի հետ, իսկ ծառերը նրան քաղցր և անուշ պտուղներ են տալիս։

2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։

Ծառեր, արմատներ, պտուղներ

3.Ի՞նչ է քեզ համար հույսը։

Հույսը մի բան է, որը կա, դա մեծ երազանք է, հույսով ենք ապրում մեր ամբողջ կյանքը։ Մենք ձգտում ենք, որպեսզի ունենանք մի փոքրիկ երազանք հույս։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝

ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը,  

ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք ․․․։

1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։

2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։

Ահ, մահ, բահ, գահ, ճանապարհ, աշխարհ, կարգապահ, հերթապահ, սրահ, ագահ, շնորհ

3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։

հույս – անհույս, հուսալի

հուր – հրակայուն

համ – անհամ, քաղցրահամ, դառնահամ

հատ – հատուկ, հատապտուղ, հատիկ

հարս – ջրահարս

Փորձիր ներկայացնել, թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։

Ընկերասիրությունն ու համախմբվածությունը շատ մեծ դեր ունի իմ կյանքում։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s