Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ

Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.

– Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։

Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.

– Այլևս մի հալածեք նրան։

Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։

Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։

Հարցեր ։

Բացատրիր առակի իմաստ։

Առակի իմաստը այն էր, որ պետք չէ գառան դիմակով գայլերին հավատալ։ Այսինքն պետք չէ անծանոթներին հավատալ, եթե նրանք օտար են պետք չէ ուրիշներին հավատալ։

Ի՞նչ է նշանակում ապաշխարել։

Այսինքն գործած մեղքի համար զղջալ և մեղքերը քավել։

Ընտրիր Մխիթար Գոշի ևս հինգ առակ, կարդա և մեկնաբանիր։

Բամբակենին եւ սոսին

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը եւ պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը: Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ եւ ասաց:

-Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այնքան հաստաբուն ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում:

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց՝ ասելով.

-Բարձր ես ու հաստաբուն, բայց օգտակար չես: Ո՛չ պտղաբերության, ո՛չ էլ վառելու համար ես գովելի: Թանձր ստվեր ունենալով՝ ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի: Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար: Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս:

Այսպես նախատվելով բամբակենուց՝ սոսին լռեց:

Ոսկին և ցորենը

Ոսկին թագավորելիս պահանջում էր, որ բոլոր նյութերը երկրպագեն իրեն։ Նա թագավոր էր կոչում իրեն, որովհետև թագավորի պատկերն էր եղել, և դրանով ամբարտավանում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս։

Բոլորը եկան երկրպագելու, բայց ցորենը չեկավ, ասելով.

«Թող առաջ ինքը՝ ոսկին, գա ինձ երկրպագելու»։

Նռնենին և թզենին

Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.
Առակիս իմաստն այն է, որ սիրողները նախ պետք է փորձեն միմյանց բարքերը, թե բոլոր կողմերով նման են իրար, իսկ եթե ոչ՝ հեշտությամբ կխախտվի սերը։

Դեղձը և սերկևիլը

Ատյանում մեկ անգամ դեղձը հանգիմանել սկսեց սերկևիլին, ասելով։

— Տեսքով դեղին ես ու մարդկանց համար դժվարուտելի։ Իսկ ես բարետես եմ ու դյուրաճաշակ։

Եվ նա ասում է.

— Կեղծավոր ես ամենևին և մարդկանց խաբող, ճաշակելիս քաղցր ես երևում, բայց մտնելով որովայն, շատ վնասներ ես գործում։ Իսկ ես դեղին եմ, քանի որ տեսակցության գնալով և հիվանդությունը վերացնելով, ցավակից եմ դառնում հիվանդներին, և ոչ թե քեզ պես մերժված եմ նրանցից։

Պարզ է միտքը առակիս, կեղծավորները միշտ ճշմարիտներին հանդիմանում են իբրև վարքով կոպիտների, և ներկայացնում իրենց քաղցրաբարո և վշտակից։ Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են, թեև առաջին հայացքից հակառակ են երևում և ցավակցելով նրանց՝ վերացնում են հիվանդությունները:

Ձկները և նրանց թագավորը

Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.

— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.

— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։

Բառարանից դուրս գրիր բառեր ան— նախածանցով և բացատրիր , օրինակ՝ անշուք, անշտապ, անհայտ։

Անտուն՝ առանց տուն, անգործ՝ առանց գործ, անտեր՝ տեր չունեցող, անգլուխ՝ առանց գլուխ

Արդյո՞ք սիրում ես, երբ քեզ համեմատում են որևէ մեկի հետ։

Ինձ չեն համեմատում ոչ մեկի հետ, բայց շատ կուզեմ, որ ինձ համեմատեն Billie Eilish-ի հետ, քանի որ նա իմ սիրած երգչուհիներից մեկն է։

Հաճախ ես համեմատում իրար հետ շրջապատիդ մարդկանց։

Ոչ, որովհետև ոչ մեկ նման չէ իմ ճանաչած հերոսներին, բայց փորձում եմ։

Գրիր համեմատել բառի հոմանիշները։

Զուգադրել, չափել և այլն

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s