Բարև դեկտեմբեր։ Իմ խելացիներ, թող այս ձմեռը ձեզ համար լինի ամենաբարին ու ամենատաքուկը։
1. Ի՞նչ սովորեցրեց քեզ նոյեմբեր ամիսը դպրոցում, պատմիր մի քանի նախադասությամբ կարևոների մասին։
Ես նոյեմբեր ամսում շատ բան սովորեցի ընկեր Արևիկի հետ։ Նոյեմբեր ամիսը մենք անցանք շատ առակներ, դրանցից ինձ շատ դուր եկավ <<Գորտն ու կարիճը>>, որովհետև զվարճալի էր և վերջում երկու հերոսն էլ մահանում են։ Ընկեր Արևիկի հետ դասերը անցան գունեղ, զվարճալի։ Ընկեր Արևիկի դասերի օգնությամբ ես շատ բաներ հասկացա, որ պետք է լինել բարի, զուսպ, մաքրասեր, իրար օգնող, համբերատար։ Քննարկեցինք շատ առակներ, պատմություններ, խրատներ։ Այս ամիսը արկածներով լի էր։ Ընկեր Արևիկի դասերի օգնությամբ ես ավելի յուրացրի մայրենի լեզուն։ Այսպիսի արկածներ ունեցանք մենք։