Խնձորատոն

Աշնանային արձակուրդներին գնացել եմ Նոր Գեղի խնձոր հավաքելու։Շատ մեծ այգի էր։ Այնտեղ գույնզգույն խնձորներ կային` կանաչ, կարմիր, դեղին։ Ես խնձորը հավաքում էի ու լցնում դույլի մեջ։ Հետո տանում էին լավն ու վատը տեսակավորում, լավը լցնում հատուկ արկղերի մեջ, իսկ մնացածը ուղարկում են գործարան, որ պատրաստեն խնձորի ջեմ։

Մի քանի օր հետո էլ մասնակցեցի խնձորի փառատոնին։ Գյուղի դպրոցներն ու մանկապարտեզի աշխատողները կազմակերպել էին ցուցադրություն խնձորին նվիրված։ Տարբեր սեղաններ կային։ Սեղանները զարդարել էին խնձորի պահածոյացված մուրաբաներով, հյութերով, ջեմերով, խնձորի քացախով, խնձորով պատրաստված թխվածքաբլիթներով ու շատ համեղ այլ բաներով։ Ցուցադրության ժամանակ զամբյուղում փոքրիկ ոզնի տեսա, որը խնձոր էր ուտում։ Երգում-պարում էին ու խնձորի գովքն էին անում։

Շատ ուրախ ժամանակ անցկացրի։

Ես

Բարև: Ես Նարե Մելքոնյանն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում: Շատ եմ սիրում նկարել, պարել, հեծանիվ վարել, շախմատ խաղալ: Բայց ամենաշատը իմ ծննդյան օրն եմ սիրում, որովհետև շատ նվերներ եմ ստանում: Իմ նկարները կարող եք տեսնել ,,Ցուցասրահ բլոգում,,