Աշխարհի ամենալավ,ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները

Ես հիմա կպատմեմ մի գրքի մասին,որը շատ ծիծաղելի պապիկների մասին է, իսկ գրքի հեղինակներն են Յան Պաուլ Սխուտեն և կեյս դը Բուրը։ Այդ պապիկները ունեին մեկ տղա և նրանց կնիկները։

Մեկի անունը Մնացական էր,մեկինը Պատվական և երրորդինը Անուշավան էր։Նրանք իրենց գլուխներներն էին գովում։Մնացականը ասում էր,որ <<իր անվադողերը միշտ ծակ էին>>,Պատվական պապը ասում էր․ <<իմ անվադողերը փայտից էին և նստարանները հեչ ամրացված չէին>>, իսկ Անուշավանը ասում էր <<ես ունեի փայտե, քառակուսի ակեր,նստարան ընդհանրապես չկար և ուներ մեկ ոտնակ>>։ Պատկերացնում եք․․․իակ հիմա տեսնենք իրենց առաջին հեծանիվները ինչ տեսք ունեն։ Մնացականը ասում էր․<<իմ հեծանիվը ակներ չուներ հո հեծանիվ չէր հեծո էր>>, Պատվական պապը ասում էր․<<ես ունեի հեծանիվ ջարդուփշուր եղավ այնպես, որ նրանից մի ժանգոտ մենակ մի ձող էր մնացել>>։ Պատկերացնում եք այդ ձողի վրայով նստած ցատկելով գնում էր դպրոց, իսկ դպրոցը երեսուն կիլոմետր հեռու էր, ասում էր Անուշավան պապը, <<իսկ ես մի ժանգոտ քառակուսի փայտե անիվի վրա>>։ Իսկ Անուշավան պապը պարտավոր էր քառասուն կիլոմետր դպրոց գնալ և գալ։

Ահա և նկարը <<Աշխարհի ամենալավ,ամենահոյակապ,ամենահրաշալի պապիկները>>, որը գրել էր Յան Պաուլ Սխուտեն և կեյս դը Բուրը։

Սիրով ՛ Նարե

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

Շնորհավորում եմ ձեր Ամանորը և Սուրբ ծնունդը 2020 թիվը🎈։Ես Հունվարի 4-ին գնացել էի Արամ Խաչատրյան համերգասրահ տոնական ներկայացում դիտելու։Նաև այնտեղ այցելել էին ձյունանուշիկը և ձմեռ պապը։ Հետո դուրս եկանք և գնացինք մոտակա տոնական զարդարանքները նկարելու։Այսպես ավարտվեց իմ ուրախ օրը։

 

 

Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը

Ես սիրում եմ մեր կրթահամալիրը, որովհետև այստեղ հեծանիվ ենք վարում, ուսուցիչները բարի են, հաճած ճամփորդության ենք գնում, օրինակ գնում ենք եկեղեցի, Օշական սիրուն բնություն նկարելու: Դպրոցում մենք համակարգիչներով ենք աշխատում, ընտրության դասաժամեր ենք անում, նոր ծրագրեր ենք սովորում, օրինակ սովորեցի PowerPoint ծրագիրը, նաև մեր միջավայրն ենք խնամում։

Խնձորատոն

Աշնանային արձակուրդներին գնացել եմ Նոր Գեղի խնձոր հավաքելու։Շատ մեծ այգի էր։ Այնտեղ գույնզգույն խնձորներ կային` կանաչ, կարմիր, դեղին։ Ես խնձորը հավաքում էի ու լցնում դույլի մեջ։ Հետո տանում էին լավն ու վատը տեսակավորում, լավը լցնում հատուկ արկղերի մեջ, իսկ մնացածը ուղարկում են գործարան, որ պատրաստեն խնձորի ջեմ։

Մի քանի օր հետո էլ մասնակցեցի խնձորի փառատոնին։ Գյուղի դպրոցներն ու մանկապարտեզի աշխատողները կազմակերպել էին ցուցադրություն խնձորին նվիրված։ Տարբեր սեղաններ կային։ Սեղանները զարդարել էին խնձորի պահածոյացված մուրաբաներով, հյութերով, ջեմերով, խնձորի քացախով, խնձորով պատրաստված թխվածքաբլիթներով ու շատ համեղ այլ բաներով։ Ցուցադրության ժամանակ զամբյուղում փոքրիկ ոզնի տեսա, որը խնձոր էր ուտում։ Երգում-պարում էին ու խնձորի գովքն էին անում։

Շատ ուրախ ժամանակ անցկացրի։