Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել: Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց. — Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
— Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
— Ես երևակայական վագր եմ:
— Ես երևակայական ձի եմ:
— Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
— Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
— Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
— Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան: Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ: Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում: Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ: Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.— Խոտով բրդուճ: Շեյլան չհավատաց ականջներին։ — Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում: Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ. — Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
— Եղավ,-ասաց Շեյլան: Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:—Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
— Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
— Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
— Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
— Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
— Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
— Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց. «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց, զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին: — Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան: Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից խռմփոցի ձայն էր լսվում:
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը։ Ձին և վագրը հյուրասեր էին և ապրում էին հյուրասենյակում։ 2. Պատմի՛ր աղջկա մասին։ Աղջիկը բարի էր,սիրում էր օգնել ընկերներին։Նա հավատում էր,որ գորգի տակ վագր և ձի էին ապրում։Ու անընդհատ կատարում էր նրանց ցանկությունները։ 3. Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ։Ինչու՞։ Ես կուզենայի գորգի տակ ունենայի կախարդական և երևակայական մեծ շուն,որպեսզի նստեի վրան և թռչեի,գնայի զբոսնելու։ 4. Նկարագրի՛ր ձեր հյուրասենյակը։ Մեր հյուրասենյակը գեղեցիկ է,պատին փակցված է հեռուստացույց,դիմացի պատին գեղեցիկ նկարներ կան ամրացված,սեղան,աթոռներ,բազմոց, փոքրիկ սեղան։Կա նաև պահարան սպասքի և գրքերի համար։ 5. Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել։ Կուզեի ապրել ընտանիքիս հետ բնության գրկում՝ մեծ առանձնատանը։ 6. Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր։ Հյուրասենյակ=հյուր+սենյակ,հյուրընկալ,ննջասենյակ Ժամացույց=ժամ+ցույց,ժամագործ,ցուցանակ 7. Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր։ Հին-նոր Տակ-վրա Կամաց-արագ Քիչ-շատ Հայտնվեցին-անհետացան Լուռ-աղմկոտ Առավոտյան-երեկոյան 8. Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ,ի՞նչ է անում հարցերին պատասխոնող բառերը։
Մայրիկն ավլում էր։
Աղջիկը նկարեց։
Նա նկարեց։