Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։

Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել։

Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։

Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին։

Բայց նա կրկին բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։

1. Կապույտով ներկված բառերն առանձնացրու՛ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր։

կպցնել – ամրացնել շինել – պատրաստել ավերակ – կանգուն սնուցած – կերցնել հափշտակեց – տիրանալ կրկին – նորից

2. Ծիծեռնակն ի՞նչ էր անում։

Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։

3. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակւ։

Ծիծեռնակը բարի էր,կարոտում էր իր շինած բույնը,սիրում էր իր ձագերին։

4. Առանձնացրու՛ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր։

Շինարար ծիծեռնակը

Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և առանձնացրու՛ համապատասխան հարցերին պատասխանող բառեր։

Ի՞նչ – ծիծեռնակ, բույն, շյուղ, ձագ, տարի, ավերակ

Ի՞նչ էր անում – շինում էր, հիշում էր, երգում էր

6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով։ Չմոռանա՛ս վերնագիր գրել։

Բարի ծիծեռնակը

Կար – չկար մի (ինչպի՞սի) բարի ծիծեռնակ կար։ Նա շատ էր սիրում (ի՞նչ անել) երգել։ Մի անգամ նա որոշեց ուտելիք (ի՞նչ անել) փնտրել և ․․․․․․ ճանապարհին թռչելուց տեսավ իր նման ծիծեռնակի,որ տխուր – տրտում նստած էր ճյուղի վրա։ Որոշեց մոտենալ, ընկերանալ և օգնել։ Լավ ընկերներ դարձան,հետո ձագեր ունեցան ու նոր բույն շինեցին։

Երբ մտքերը սառչում են օդում

Հարցեր և առաջադրանքներ

Բավական էր մեկը մտածեր․<<Ցուրտ է,գրո՛ղը տանի>> անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր․ <<Ցուրտ է, գրո՛ղը տանի>>։

1. Դեղինով նշված բառերն առանձնացրու՛ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Բևեռում – երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը։

Ծով Ա․ Ցուլ – ծովային կաթնասուն կենդանի

Կիսախուփ – կիսով չափ խփված՝ փակված,կիսաբաց

Օձ Ա․ Ձուկ – օձանման ձուկ

Արևադարձ – դեպի արևի կողմը դարձած,արևահայաց

2. Փորձի՛ր բացատրել,թե ինչպես ես հասկանում՝

ա․ գլուխներս առնենք – կորչենք – թողնել փողչել,հեռանալ

բ․ կուշտ մտածել – երկար մտածել տարբեր բաների մասին

3. Գտի՛ր բառերի հականիշները։

ցուրտ – շոգ մտածել – չմտածել ցածր – բարձր հիմար – խելացի վերև – ներքև առջև – հետև ջուր – կրակ համարձակ – վախկոտ տխրել – ուրախանալ պարզ – պղտոր,դժվար անտեսանելի – տեսանելի սառը – տաք

4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ։

Միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր,քան այսօր։ Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր,և ամեն ինչ սառչում էր։

5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ։

Արևադարձում շատ շոգ էր։

6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը։

Երբ մտքում մտածում ես տարբեր հետաքրքիր բաների մասին և ոչ ոք չգիտի,թե ինչի մասին։

7. Ի՞նչ կլիներ,եթե մարդիկ մոռանային մտածել։

Եթե մարդիկ մոռանային մտածել՝ անհետաքրքիր,տխուր,ձանձրալի,ուղեղը կսառչեր։

8. Նշի՛ր <<կրկնվող>> բառը։

Ծովացուլ,ծովային,ծովափ․ծովեզր,ծովախոզուկ,ծովափիղ,ծովակ։

Ծով

9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր․

Ծով -ից հավ

ծով – զով – հով – հավ

10. Հորինի՛ր։

Սառնարանում ապրող մտքերը

Կար – չկար մի սառնարան։Ձմեռ էր։Սառնարանում համերաշխ ապրում էին մտքերը։Ամբողջ ձմեռ առանց վիճելու,ինչ ասում էին համաձայն էին։Իսկ երբ եկավ ամառը,նրանք սկսեցին վիճել,թե ով պետք է առաջինը գնա բակ,թռչունների ծլվլոցը լսի,ծառից միրգ ուտի,չփչփացնի առվակի մեջ,խաղա բակում։Որոշեցին,ով բարի մտքեր ասի,առաջինը կգնա։

 

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։ Մի թուխ մանուկ դուրս է վազել, Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես, Ու դարձել է՝ խոսել էսպես․ –

– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։

– Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։

– Դու ո՞ր այգին կերթաս,ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր հետևյալ բառերի Ա․ հոմանիշները մանուկ – երեխա դալար – երկար Բ․ հականիշները ժիր – աշխույժ պաղ – սառը

2. Որտեղի՞ց է հոսում առվակը։Նշի՛ր այն տողերը,որտեղ դա երևում է։

Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։

– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։

3. Նկարի՛ր քո պատկերացված առվակը։

Հիմա կպատմեմ իմ պատկերացրած առվակին։Իմ պատկերացրած առվակը կապույտ է,վրան կա կամրջակ,իսկ առվակի ջրով սնվում են ծառեր,ծաղիկներ, խոտեր և դաշտեր։Իսկ կամրջակով անցնում են մարդիկ,որտեղով հոսում է առվակը։