Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։
Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել։
Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։
Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին։
Բայց նա կրկին բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։
1. Կապույտով ներկված բառերն առանձնացրու՛ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր։
կպցնել – ամրացնել շինել – պատրաստել ավերակ – կանգուն սնուցած – կերցնել հափշտակեց – տիրանալ կրկին – նորից
2. Ծիծեռնակն ի՞նչ էր անում։
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։
3. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակւ։
Ծիծեռնակը բարի էր,կարոտում էր իր շինած բույնը,սիրում էր իր ձագերին։
4. Առանձնացրու՛ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր։
Շինարար ծիծեռնակը
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։
5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և առանձնացրու՛ համապատասխան հարցերին պատասխանող բառեր։
Ի՞նչ – ծիծեռնակ, բույն, շյուղ, ձագ, տարի, ավերակ
Ի՞նչ էր անում – շինում էր, հիշում էր, երգում էր
6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով։ Չմոռանա՛ս վերնագիր գրել։
Բարի ծիծեռնակը
Կար – չկար մի (ինչպի՞սի) բարի ծիծեռնակ կար։ Նա շատ էր սիրում (ի՞նչ անել) երգել։ Մի անգամ նա որոշեց ուտելիք (ի՞նչ անել) փնտրել և ․․․․․․ ճանապարհին թռչելուց տեսավ իր նման ծիծեռնակի,որ տխուր – տրտում նստած էր ճյուղի վրա։ Որոշեց մոտենալ, ընկերանալ և օգնել։ Լավ ընկերներ դարձան,հետո ձագեր ունեցան ու նոր բույն շինեցին։