Հովհաննես Թումանյան
Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։ Մի թուխ մանուկ դուրս է վազել, Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես, Ու դարձել է՝ խոսել էսպես․ –
– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։
– Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։
– Դու ո՞ր այգին կերթաս,ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։
Հարցեր և առաջադրանքներ
1. Գտի՛ր հետևյալ բառերի Ա․ հոմանիշները մանուկ – երեխա դալար – երկար Բ․ հականիշները ժիր – աշխույժ պաղ – սառը
2. Որտեղի՞ց է հոսում առվակը։Նշի՛ր այն տողերը,որտեղ դա երևում է։
Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։
– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։
3. Նկարի՛ր քո պատկերացված առվակը։
Հիմա կպատմեմ իմ պատկերացրած առվակին։Իմ պատկերացրած առվակը կապույտ է,վրան կա կամրջակ,իսկ առվակի ջրով սնվում են ծառեր,ծաղիկներ, խոտեր և դաշտեր։Իսկ կամրջակով անցնում են մարդիկ,որտեղով հոսում է առվակը։
