1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։
4560- 6540, 4056
1452- 5421, 1245
7485- 8754, 4578
2. Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:
Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:
Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:
Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:
Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:
3. Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:
Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:
1500 + 2800 – 1400 = 2900
Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:
2700-900 + 4600 = 6400
Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:
(1400 – 900) x 2 = 1000
Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:
5400 + 1800 – 2200 = 5000
4. Լուծի՛ր խնդիրները։
Ա.Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։
Պատ՝. 14
Բ.Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:
Լուծում 1) 1000:2 = 500
2) 1500-500 = 1000
Պատ.՝ 1000 դրամ
Գ.Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:
Լուծում 1) 3400 – 400 = 3000 2) 3000 – 1000 = 2000
Պատ.՝ 2000 դրամ
5. Որոշի՛ր բանջարեղենների թվային արժեքները:
| Գազար | Կաղամբ | Ճակնդեղ | 21 |
| Ճակնդեղ | Ճակնդեղ | Ճակնդեղ | 27 |
| Լոլիկ | Լոլիկ | Վարունգ | 19 |
| 22 | 24 | 21 |
1 գազար – 5
1 կաղամբ – 7
1 ճակնդեղ – 9
1 լոլիկ – 8
1 վարունգ – 3