Ես Նարեն եմ,սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանում։ Իմ մայրիկի անունը Լուսինե է,նա 44 տարեկան է։Մայրիկիս մանկության խաղերից են՝ յոթ քարը, կլաս, քարկտիկ, լյագուշկա, գնդակ գոռոցի, պահմտոցի, գործնագործ և շախմատ։ Այս խաղերից ես խաղացել եմ ՝ գործնագործը,կլասը,լյագուշկա, պահմտոցին։ Իսկ երբ 5 տարեկանում սովորեցի շախմատ խաղալ,շատ սիրեցի ու մինչև հիմա էլ խաղում եմ տատիկիս, պապիկիս,մայրիկիս հետ։
Day: March 18, 2020
Միջինք
Ընտանիքով համտեսեցինք միջինքը,որի մեջ դրել էինք լոբու հատիկ՝ բաժին ընկավ ինձ։







Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնաբլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն նման էր ամանորյա տարեհացին։Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա հաջողակն էր համարվում։