Ես Նարեն եմ,սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանում։ Իմ մայրիկի անունը Լուսինե է,նա 44 տարեկան է։Մայրիկիս մանկության խաղերից են՝ յոթ քարը, կլաս, քարկտիկ, լյագուշկա, գնդակ գոռոցի, պահմտոցի, գործնագործ և շախմատ։ Այս խաղերից ես խաղացել եմ ՝ գործնագործը,կլասը,լյագուշկա, պահմտոցին։ Իսկ երբ 5 տարեկանում սովորեցի շախմատ խաղալ,շատ սիրեցի ու մինչև հիմա էլ խաղում եմ տատիկիս, պապիկիս,մայրիկիս հետ։