Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։ Մի թուխ մանուկ դուրս է վազել, Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես, Ու դարձել է՝ խոսել էսպես․ –

– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։

– Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։

– Դու ո՞ր այգին կերթաս,ջրի՛կ․ Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր հետևյալ բառերի Ա․ հոմանիշները մանուկ – երեխա դալար – երկար Բ․ հականիշները ժիր – աշխույժ պաղ – սառը

2. Որտեղի՞ց է հոսում առվակը։Նշի՛ր այն տողերը,որտեղ դա երևում է։

Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս,անցնում շենով։

– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ – Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։

3. Նկարի՛ր քո պատկերացված առվակը։

Հիմա կպատմեմ իմ պատկերացրած առվակին։Իմ պատկերացրած առվակը կապույտ է,վրան կա կամրջակ,իսկ առվակի ջրով սնվում են ծառեր,ծաղիկներ, խոտեր և դաշտեր։Իսկ կամրջակով անցնում են մարդիկ,որտեղով հոսում է առվակը։

Местоuменuе

2.ставьте подходящие по смыслу личные  местоимения.

Катя сказала мне, что зимой она поедет в Москву. Завтра мы идём в музей. В класс пришёл новый учитель, раньше он работал в другой школе.

3. Замените повторяющиеся существительные местоимениями 3-го лица.

Летом на даче у меня появились новые друзья. Они теперь часто звонят мне по телефону. Перелётные они бираются в стаи. Птицы готовятся к полёту.

4.Вставьте подходящее по смыслу местоимение в телефонные разговоры.

– Привет, Дима. Ты меня слышишь?

– Здравствуйте. Мне нужна Оля. она дома?

– А где Слава и Женя? Они идут играть?

– Ольга Николаевна, вы придёте к нам сегодня?

– Извините. Я позвоню позже.

(Ты, она, они, вы, я)

Մայրիկս նման է

Մայրիկս նման է ինչ-որ գեղեցիկ ծաղիկի։ Օրինակ կակաչի, մանուշակի, երիցուկի, որովհետև իմ մայրիկը շատ գեղեցիկ է։ՈՒ նման է սպիտակ սիրամարգի։Մեկ-մեկ բարկանում է ինձ վրա, բայց ես նրան շատ ու շատ եմ սիրում։Իսկ եթե ժպտում է, նա դառնում է լավը։ Եթե նույնիսկ բարկացած է ինձ վրա, ես նույնիսկ այդպիսին նրան շատ-շատ եմ սիրում ։Իսկ իմ մայրիկն էլ ինձ է շատ-շատ սիրում, որովհետև նա բարի է։

Գորգի տակ Դոնալդ Բիսեթ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց. — Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
— Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
— Ես երևակայական վագր եմ:
— Ես երևակայական ձի եմ:
— Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
— Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
 — Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
— Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան: Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ: Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ: Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.— Խոտով բրդուճ: Շեյլան չհավատաց ականջներին։ — Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում: Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ. — Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:
— Եղավ,-ասաց Շեյլան: Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:—Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
— Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
— Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
— Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
— Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
— Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
— Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին: — Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան: Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:

Հարցեր և առաջադրանքներ

1. Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը։ Ձին և վագրը հյուրասեր էին և ապրում էին հյուրասենյակում։ 2. Պատմի՛ր աղջկա մասին։ Աղջիկը բարի էր,սիրում էր օգնել ընկերներին։Նա հավատում էր,որ գորգի տակ վագր և ձի էին ապրում։Ու անընդհատ կատարում էր նրանց ցանկությունները։ 3. Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ։Ինչու՞։ Ես կուզենայի գորգի տակ ունենայի կախարդական և երևակայական մեծ շուն,որպեսզի նստեի վրան և թռչեի,գնայի զբոսնելու։ 4. Նկարագրի՛ր ձեր հյուրասենյակը։ Մեր հյուրասենյակը գեղեցիկ է,պատին փակցված է հեռուստացույց,դիմացի պատին գեղեցիկ նկարներ կան ամրացված,սեղան,աթոռներ,բազմոց, փոքրիկ սեղան։Կա նաև պահարան սպասքի և գրքերի համար։ 5. Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել։ Կուզեի ապրել ընտանիքիս հետ բնության գրկում՝ մեծ առանձնատանը։ 6. Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր։ Հյուրասենյակ=հյուր+սենյակ,հյուրընկալ,ննջասենյակ Ժամացույց=ժամ+ցույց,ժամագործ,ցուցանակ 7. Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր։ Հին-նոր Տակ-վրա Կամաց-արագ Քիչ-շատ Հայտնվեցին-անհետացան Լուռ-աղմկոտ Առավոտյան-երեկոյան 8. Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ,ի՞նչ է անում հարցերին պատասխոնող բառերը։

Մայրիկն ավլում էր։

Աղջիկը նկարեց։

Նա նկարեց։

Մաթեմատիկա 06.03

1. Կազմի՛ր արտահայտություններ․ 5 հատ 3-ով ստացի՛ր

1) ( 3+3+3+3):3=4

2) (3×3+3)+3:3=13

3) (3×3-3×3)+3=3

4) 3x3x3+3+3=33

2. Թվերը փոքրացրու՛ 10-ով,100-ով,1000-ով։

– 10 -100 -1000

5090 5080 4990 4090

5009 4999 4909 4009

5900 5890 5800 4900

9050 9040 8050 8005

9005 8995 8905 8500

3. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Հրուշակագործը պահեստում ունի 14 կգ ալյուր։Երկուշաբթի օրվանից նա պետք է ամեեն օր 3 կգ ալյուրով բլիթներ պատրաստի։Շաբաթվա ո՞րերորդ օրը կվերջանա ալյուրը։

Պատասխան՝ ուրբաթ

Բ․ Քանդակի արվեստանոցում կար 24 կգ կավ։Մարտի 9-ից սկսած՝ քանդակագործը օրական 3 կգ կավ է օգտագործում։Ամսի քանիսի՞ն կվերջանա եղած կավը։

Պատասխան՝ մարտի 16

Գ․ Բերքահավաքի ժամանակ սալոր քաղելու համար Աննան կանգնեց 17 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքի վրա։Ո՞րերորդ սանդուղքին կանգնեց Աննան։

Պատասխան՝ 8 կամ 9

Մաթեմատիկա 05.03

1. Կազմիր արտահայտություններ․ 3 հատ 5-ով ստացիր։

1) (5+5):5= 2

2)5+5-5=5

3) (5-5)x5=0

4) 5-5:5=4

2. Լրացրու աղյուսակները։

Արտադրիչ 20 40 5 50 70 900 200 60

Արտադրիչ 600 200 40 100 30 9 600 500

Արտադրյալ 12000 8000 200 5000 2100 8100 120000 30000

Բաժանելի 8000 300 6000 2400 1200 4500 630 8100

Բաժանարար 40 10 300 30 30 90 70 90

Քանորդ 200 30 20 80 40 50 9 90

3. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Երբ Գարիկը իր գումարի կեսը տվեց Լեոին,նրա մոտ մնաց 2000 դրամ:Որքա՞ն գումար ուներ Գարիկը։

Լուծում՝ 2000×2=4000

Պատ․՝ 4000 դրամ

Բ․ Երբ Միլենան իր կոնֆետների կեսը հյուրասիրեց ընկերներին,իր մոտ մնաց 25 կոնֆետ։Քանի՞ կոնֆետ ուներ Միլենան։

Լուծում՝ 25×2=50

Պատ․՝ 50 կոնֆետ

Գ․ Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ,վճարեց ընդամենը 1600 դրամ։Ինչքա՞ն արժե մեկ էսկիմոն,եթե 1 շոկոլադը արժե 300 դրամ։

Լուծում՝ 1) 300×2=600

2) 1600-600=1000

3) 1000:5=200

Պատ․՝ 200 դրամ

Դ․ Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը,եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում՝ 1) 200×2=400

2) 800-400=400

3) 400:5=80

Պատ,՝ 80 դրամ

Ծիծեռնակի մասին 10 փաստ

1. Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

2. Բույնը ափսեանման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին,շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։

3. Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

4. Մայիս-Հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։

5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

6. Կան ծիծեռնակի 179 տեսակ,Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

7. Վերադառնում են Մարտ-Ապրիլ ամիսներին։

8. Կառուցվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվածքը՛մեծ,թևերը՛ նեղ,երկար մկրատաձև պոչ,ոտքերը ու մատները ՛ թույլ զարգացած։

9. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։

10. Թռիչքը սահուն է ՛ թևերի արագ թափահարումով։

 

Վիվալդիի«Գարուն»

Լսեցի երաժշտությունը,շատ գեղեցիկ ստեղծագործություն էր և նկարեցի իմ պատկերացրած գարունը։Նկարել եմ ծաղկող ծառեր,գեղեցիկ ծաղիկներ, թռչուններ,որոնք վերադառնում են,քչքչացող առու,շողացող արև,պայծառ երկինք։

 

«Շունն ու կատուն». նոր ավարտ

Որ արդեն պայմանավորվում էին կատուն ասաց․չորեքշաբթի օրը կգաս։Չէ,չորեքշաբթի հարմար չէ,ուրեմն հինգշաբթի կգաս,իսկ հինգշաբթի դաշնամուրի եմ,ուրեմն ուրբաթ օրը կգաս,լավ-լավ ուրբաթ հարմար օր է ու այդպես պայմանավորվեցին։Ուրբաթ օրը քեռի քուչին,բաց-բաց կուճին թափ-թափ տալով ծանր ու մեծ ուստա կատվի շեմքում կանգնեց։Կատուն եկավ,քուրքը հագին,շանը տեսավ բեղի տակին ու իրար հետ կռիվ արեցին,շան մուշտակը ընկավ,շունը վերցրեց ու թռավ և շունը դարձավ հեքիաթի հաղթողը։