Ես շատ եմ սիրում Ամանորը։Ընտանիքիս անդամների հետ սկսում ենք զարդարել տոնածառը և անհամբեր սպասում նվերներին։Ձմեռ պապը ամեն տարի նվերները դնում է տոնածառի տակ։Ձմեռ պապիկին զարմացնելու համար ես իմ ձեռքով պատրաստել էի տոնածառի խաղալիքներ։Շատ եմ սիրում,երբ տարբեր,հոտավետ մոմեր ենք վառում։

Հետո սկսում եմ մայրիկիս հետ պատրաստել տոնական ուտեստներ և քաղցրավենիքներ։Այս տարի օգնել եմ փաթաթել թփով տոլման,որը առաջին անգամ էի փորձում փաթաթել և ստացվեց։Հետո թխեցինք թխվածքաբլիթներ տոնածառի, մարդուկի, աստղիկների կերպարներով։Մեզ միացավ փոքր եղբայրս։Մինչ կզարդարեինք տոնական սեղանը, այդ ընթացքում Ձմեռ պապը բերեց նվերները։Ես և եղբայրս շատ ուրախացանք, երբ ստացանք նվերները։Նվերներ ստացան նաև տան մեծերը։
Այս տարի մաղթում եմ, որ խաղաղության, առատության,բարության տարի լինի։Եվ բոլոր երեխաները և մեծերը ժպտան և առողջ լինեն։





