Լոռու մարզի գետերը և լճերը

Գետեր

Կաթնաջուր

Կաթնաջուր, գետակ Հայաստանի Լոռու մարզումՓամբակ գետի ձախ օժանդակը։ Սկիզբ է առնում Բազումի լեռներից և մայր գետին միանում Նոր Խաչակապ գյուղից 1 կմ հյուսիս-արևելք։ Երկարությունը 6 կմ է։

Քարաձոր

ՔարաձորԷֆենդի, Կարաձոր, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չքնաղի լեռների հարավային լանջերից և Քարաձոր գյուղից 1 կմ հարավ-արևելք ձախից միախառնվում Փամբակ գետին։ Երկարությունը՝ 11 կմ:

Լալվար

Լալվար, գետ ՀայաստանիԼոռու մարզումԴեբեդի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լալվար լեռան լանջից և Ալավերդի քաղաքում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 10 կմ։ Լալվար գետի կիրճում գտնվում է «Անանուն» զոլավոր դայկաներ բնության հուշարձան և Ալավերդի քաղաքային համայնք,Լալվար գետի միջին հոսանքին, կիրճի աջ ափին գտնվում է «Բազալտանման ապարների (Դիաբազների) զոլավոր դայք» բնության հուշարձան։ Լաբորատոր ստուգումների գետակի փորձանմուշներում չեն հայտնաբերվել մկնդեղ։

Սիսիգետ

Սիսիգետ, գետ Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Բովաքարի լեռների արևմտյան ճյուղավորություններից և Գայլաձորի կիրճում աջից միախառնվում Փամբակ գետին։ Երկարությունը 10 կմ է։

Գոգարան

ԳոգարանԳերան, Գյորան, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չքնաղի լեռների հարավային լանջերից և Սարահարթ գյուղից 1 կմ հարավ–արևելք միախառնվում Փամբակ գետին։ Երկարությունը 10 կմ է։

Լճեր

Դսեղի Ծովեր (լիճ)

Դսեղի Ծովեր, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի ՀանրապետությունումԼոռու մարզումԴսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Մթնալիճ

Մթնալիճ (նախկինում՝ Կարաբոկնեի), լճակ Հայաստանի Լոռու մարզումԿապանակ լեռան հյուսիսային լանջին, Հարթագյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք, Խնկոյան համայնքի տարածքում:Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ, մակերեսը` 0,2 հա:

Leave a comment