Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել:
Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: Կենդանաբանական, ճամփոդել, ճամփա, կեսօրին, ընձուղտ, ճամփորդ, տարօրինակ
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: Կես+օր – բարդ Արև+ա+մուտ – բարդ Ձանձր+ալի – ածանցավոր Աշխարհ – պարզ Ճանապար+հորդ – ածանցավոր
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
Կապիկները ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
գ) Քնելուց Լույսն անջատվեց:
Աննան շատ լավ նվագում է նվագում է երաժշտական դպրոցում:
Աստղերը շատ գեղեցիկ շողշողում են:
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
Այգի – զբոսայգի, պուրակ, պարտեզ
Ճանապարհ – ուղի, ճամփա, արահետ, կածան, շավիղ
Արևմուտ – մայրամուտ, մթնշաղ, աղջամուղջ
5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
Տարօրինակ – սովորական
Գիշեր – առավոտ, ցերեկ
Նույն – տարբեր, ուրիշ
Դուրս գալ – մտնել
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Մեծ,տարօրինակ, ձանձրալի
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Իմ աշխարհը շատ բազմազան է,ունես շատ ընկերներ, որոնք ժպտում են: