Մայր Հայաստան (հուշարձան)
Հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, բարձրությունը՝ 51մ կառուցման տարին՝ 1967, գտնվում է, հաղթանակի զբոսայգի, Քանդակագործ(ներ)՝ Արա Հարությունյան, բարձրություն՝ 22 մետր, Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան։

<<Արարատ֊73>> (արձանախումբ)
«Արարատ-73»-ին նվիրված արձանախումբ, Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբ Երևանում, գտնվում է Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, շինարարության ավարտը 2016, սեպտեմբերի 10-ին։

<<Ուշացած լուսանկար>> (արձանախումբ)
«Ուշացած լուսանկար», Արձանախումբը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում, տեղադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, երևանի պատվավոր քաղաքացի, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, հուշարձանն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ, ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան, քանդակագործ՝ Դավիթ Մինասյան։

Բարեկամության ձեռքեր (հուշարձան)
«Բարեկամության ձեռքեր» հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում, 1967 թ. տեղի է ունենում «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը, այդ օրվանից սկսած` հուշարձանը դառնում է Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը:

Տիգրան Պետրոսյան (հուշարձան)
Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մոտ, տեղադրվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3 մետր է, ճարտարապետ՝ Կառլեն Անանյան, քանդակագործ, հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազ։

Հովհաննես Այվազովսկի (հուշարձան)
Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

Միքայել Նալբանդյան (հուշարձան)
Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, նկարիչ՝ Նիկոլայ Նիկողոսյան, քանդակագործ(ներ)՝ Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան։

Գևորգ Էմին (հուշարձան)
Գևորգ Էմինի հուշարձան, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2010-ին, հուշարձանը կառուցված է բրոնզից, պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի հետ, քանդակագործ՝ Աշոտ Արամյան։

<<Արմենուհի>> (քանդակ)
«Արմենուհի» քանդակ, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2009 թվականին, ՝ քանդակագործ՝ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյան, քանդակը կառուցված է կերամիկայից և ունի 1.9 մետր բարձրություն։

Ընթերցողի արձան
«Ընթերցողը» հուշարձան, գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում, տեղադրվել է 2013 թվականին, քանդակագործ՝ Արման Դավթյան, քանդակը 18 գրքի և լուսամփոփի համադրությամբ հուշարձան է, որն ամբողջացնում է այն ընթերցողը, ով նստում է քանդակի վրա։

Արմեն Տիգրանյան (հուշարձան)
Արմեն Տիգրանյանի հուշարձան, հուշարձան Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգում, տեղադրվել է 1960-ական թվականներին, հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, քանդակագործ` Խաչատուր Իսկանդարյան, ճարտարապետ` Էդմոնդ Տիգրանյան։
