
Մենք այսօր գնացել էինք Կոնդ։ Կոնդում շատ հետաքրքիր էր, բայց նաև վտանգավոր։ Հետո ես մի տատիկից հարցազրույց վերցրեցի, թե ինչպես են մարդիկ ապրում, տնային կենդանիներ պահում են, թե ոչ և իմացա, որ այնտեղ պահում են բադեր, հավեր և կատուներ,իսկ այդ տատիկը 60-տարեկան չկար։ Այնտեղ մենք երգեցինք և արտասանեցինք։ Նաև տեսանք, որ տները պատրաստված են աղյուսից, քարերի մեջ կային փայտեր։ Նաև Կոնդեցիների բարբառով բառեր լսեցի օրինակ՝ սանդվիչ։ Եվ բակերից մեկում աղբյուրից հոսում էր Գառնի ջուրը։ Նաև այնտեղ մեզ հետ էր ընկեր Նարեն Արիստեկյան և ընկեր Հեղինեն Խալաթյան մենք Կոնդում նախագիծ իրականացրինք, իրար հետ խոսեցինք անգլերենով և լավ ժամանակ անցկացրինք։
Աղբյուրը՝ այստեղ․
Տեղեկություն Կոնդի մասին,
Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։
Աղբյուրը՝ այստեղ․