Մայրենիի ֆլեշմոբ

1. Հեքիաթների, առասպելների անվանումները խառնվել-խճճվել են: Ուղղի՛ր: Գրի՛ր, թե որն է քո սիրելի հեքիաթը, առասպելը:

Տորք Վահագնի, Անբան հավք, Ծնունդ Հուռին , Հազարան Անգեղ, Հայկ և Շամիրամ, Ձախորդ աղջիկը, Արա Գեղեցիկ և Բել, Կռնատ Փանոսը

Տորք Անգեղ, Անբան Հուռին, Վահագնի Ծնունդ, Հազարան Հավք, Արա գեղեցիկ և Շամիրամ, Ձախորդ Փանոս, Հայկ և Բել, Կռնատ աղջիկը

2. Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր քո կարդացած ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ կարդալ այն (ամառային արձակուրդներին կամ հիմա): Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

Կարդում եմ Փոքրիկ Իշխան

3. Արտահայտությունները գրի՛ր մեկ բառով: Դյուցազունների մասին պատումներ, փառք սիրող, ապակիով պատված, անուշ բույր ունեցող, կապույտ աչքեր ունեցող:

Փառք սիրող – փառասեր

Ապակիով պատված – ապակեպատ

Անուշ բույր ունեցող – անուշաբույր

Կապույտ աչքեր ունեցող – կապուտաչա

4. Կետերի փոխարեն այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ: 1-2 նմանատիպ օրինակ էլ դո՛ւ մտածիր, գրի՛ր:

Captionless Image
Նկար – նկարագրել,խճանկար
Գույն – շագանակագույն, գունաթափ
Գործ – գործընկեր, քանդակագործ
Ուղիղ – ուղղեբեռ, երթուղի
Գույն – կարմրագույն, գունանկար

5. Բացատրի՛ր տրված դարձվածքները: Անհրաժեշտության դեպքում օգտվի՛ր դարձվածաբանական բառարանից: Լուն ուղտ շինել, աչքի տեղը ունքը հանել, մեծ կտորը ականջը թողնել, սիրտը դող ընկնել, ձեռք ձեռքի տալ:

Լուն ուղտ շինել – փոքրիկ՝ աննշան բանին մեծ նշանակություն տալ
Աչքի տեղը ունքը հանել – Որևէ բան բարելավելու կամ հաջողեցնելու փոխարեն ավելի մեծ վնաս պատճառել՝ ավելի փչացնել:
Մեծ կտորը ականջը թողնել – կտոր-կտոր անել, ջարդուփշուր անել այնպես, որ ականջից մեծ կտոր չլինի
Սիրտը դող ընկնել, – վախենալ
Ձեռք ձեռքի տալ – միմյանց ձեռք բռնել

6. Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Captionless Image
Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր
Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի

7. Կարդա՛, ուղղագրական սխալներն ուղղի՛ր (6 սխալ): Խորհո՛ւրդ տուր ծույլին:

Captionless Image
Թախտ, արթնացավ, կնոջ, գոգին, հարևան, տեղիցդ

8. Հայոց տոների շարքում այս տոնը շա՜տ սիրելի է: Տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն ժողովուրդը միշտ նշել է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ և ուղեկցվել է ժողովրդական տոնախմբությամբ: Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր «Ծաղկամոր տոն», «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր», «Կաթնապրի օր» անվանումներով, քանի որ տոնը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, խաղիկներով վիճակահանմամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ՝ կաթնով բաժանելով: Ո՞ր տոնի մասին է խոսքը:

Համբարձման տոն

Leave a comment