Գաֆեսճյան արվեստի կենտրոն (թանգարան)
Գաֆեսճյան արվեստի կենտրոնը բացվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ, հայտնի է որպես Կասկադ համալիր։Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան (թանգարան)
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թվականի մայիսի 24-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան (թանգարան)
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, որն առաջինն էր այդ ժամանակ ԽՍՀՄ տարածքում, բացվեց 1972-ին Հենրիկ Իգիթյանի կողմից քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի և ժամանակի ականավոր հայ նկարիչների ջանքերով, թանգարանի առաջին ցուցահանդեսը 60-ականների հայ և սփյուռքահայ նկարիչների հավաքածուից էր:
