Ա. Լինդգեն.
Մանչուկն ու Կառլսոնը
(հատված)
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք։
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:
Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:
Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարդնե՞ն այդքան փոքր տան վրա:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:
-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:
Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.
-Ռիկի՛, Ռիկի՛:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:
-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:
-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:
Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ, թռչել, կդարձնեն, երբեք
2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ Սովորական – անսովոր
բ/ փոքրիկ – մեծ, հսկա
գ/ Սիրուն – տգեղ
դ/ Տխուր – ուրախ, ժպտերես, զվարթ
3. Տխուր նշանակում է «տրտում, թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:
Գրիչով գրի են առել ինչ որ տխուր պատմվածք կամ հեքիաթ։
4. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել
գ/վնասել
դ/կաշկանդել
5. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ ավարիա – ավտովթար
բ/ աֆիցեր – զինվոր
գ/ դիրեկտոր – տնօրեն
դ/ զիբիլ – աղբ
6. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
Երեխաներ, մարդիկ, մեծեր, փողոցներ
7. Տեքստից դո՛ւրս գրիր չորս բայ:
Թռչել, տեսնել, պահել, հայտնվել
8. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:
ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտությունը քան քաղցր սուտը:
բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:
գ/Ամեն գործի վերջն է գովելի, բարձր ձայն կհանի:
դ/դատարկ տակառը։
գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը
9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
Արևածաղիկ
10. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:
11. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա:
12. Նկարագրի՛ր Կառլսոնին:
Փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ, բարի, ընկերասեր
13. Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ։
Այո, որովհետև կուզենայի ծանոթանալ և ծանոթանալ մի արարածի հետ ով ապրում է տանիքի վրա և թռչում։
14. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը ուզում էր ունենալ փոքրիկ, գեղեցիկ շնիկ։
15. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Ես կուզենայի, որ Մանչուկը և Կառլսոնը ապրեին միասին, իսկ հայրիկը և մայրիկը թողնեն, որ Կառլսոնը ապրի Մանչուկի տանը, իսկ օրը անցկացնեն ուրախ, զվարթ և անմոռանալի