1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
Բարի էր, բուժում էր բոլորին իր քաղցր մեղեդիներով, մխիթարում բոլորին։
3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
Իր քաղցր մեղեդին նվագելով։
4. Վերնագրի՛ր տեքստը:
Կոխարդական մեղեդին
5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
Աշխարհամաս, աշխարհագրություն, ճանապարհորդ, ճանապարհածախս
6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
Ամենաբարի – ածական
Սրինգ – գոյական
Նա – դերանուն
Քաղցր – ածական
Մխիթարում էր – բայ
Անտառ – գոյական
Սթափվեց – բայ
Կախարդական – ածական
7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
Նա մխիթարում էր։
8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:
Մարդը վերադառնում էր։
4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
Մխիթարել – սփոփել
Պսպղալ – շողալ
Թշնամի – հակառակորդ
5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս