Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ, ճառագայթել:

Տզտզալ, տզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

Հարցումներ

1.) Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

Ձմեռվանից հետո գալիս է գարունը, իսկ գարնանից հետո ամառը:

2.) Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Որպեսզի ծառերը ծաղկեն, ծաղիկները բացվեն, բնությունը զարթնի, կենդանիները արթնանան:

3.) ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Ծլեցին, բացվեցին, արթնացան:

4.) երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Երբ գարունը եկավ մեղուները արթնացան, շատ ուրախացան և գնացին ծառերի մոտ, ասացին որ իրենց ծաղիկները բացեն:

5.) Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

6.) Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Մեղուներին հրավիրեց նշենին, որովհետև մենակ իր ծաղիկներն էին բացվել:

Կրնա՞ս ընտրել շարքին չյարմարող բառը։

Մեղու

Ճաշ

Ծածկոց

Բառ

Անգլիա

Լամբ

Ասեղ

Սոխակ

Սև

Լինտ

Անգլիա

Leave a comment