1. Մի ամսում զույգ ամսաթվով երեք օր կիրակի էր: Այդ ամսի քսանը շաբաթվա ի՞նչ օր էր:
Երկուշաբթի
2. Ընտանիքը կազմված է չորս հոգուց՝ հայրը, մայրը, դուստրը և որդին: Նրանց տարիքների գումարը այժմ 73 է, իսկ 4 տարի առաջ այդ ընտանիքի անդամների տարիքների գումարը 58 էր: Քանի՞ տարեկան է այժմ նրանցից յուրաքանչյուրը, եթե հայրը մորից մեծ է 3 տարով, իսկ դուստրը որդուց՝ 2 տարով:
Հայրիկը 33, մայրիկը 30, դուստրը 6, որդին 4
33-4=29
30-4=26
6-4=2
29+26+2=57
3. Հինգ տոպրակում միասին կա 100 ընկույզ: Առաջին և երկրորդ տոպրակներում միասին կա 52 ընկույզ, երկրորդ և երրորդ տոպրակներում՝ 43, երրորդում և չորրորդում ՝ 34, իսկ չորրորդում և հինգերորդում ՝ 30: Քանի՞ ընկույզ կա յուրաքանչյուր տոպրակում:
Առաջինը 27, երկրորդը 25, երրորդը 18, չորրորդ 16, հինգերորդ 14
4. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ: Նրանք ունեն ընդամենը 26 կողմ: Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:
5 հատ քառանկյուն, 2 հատ եռանկյուն
5.Գտնելով օրինաչափությունը՝ նշի՛ր հարցականի փոխարեն թաքնված թիվը:
137
6. «Կենդանիներ և ձայներ» խանութում վաճառում են թութակներ և սոխակներ: Սոխակը 2 անգամ թանկ է թութակից: Աննան գնեց 5 սոխակ և 3 թութակ: Եթե նա գներ 3 սոխակ, 2 թութակ, ապա 2000 դրամ պակաս կծախսեր: Ի՞նչ արժե յուրաքանչյուր թռչունը:
2000:5=400
400×4=1600
7. Անին տոնի առթիվ շոկոլադե տորթ թխեց (տե՛ս նկարը): Տորթի յուրաքանչյուր քառակուսի վանդակի համար ծախսեց 10 գրամ շոկոլադ: Քանի՞ գրամ շոկոլադ ծախսեց ամբողջ տորթի համար:
30×10=300
8. Քանի՞ հնարավոր ձևով կարող ես 9 մատիտը բաժանել Եվայի, Լևոնի և Տիգրանի միջև, որ յուրաքանչյուրն ունենա կենտ թվով մատիտներ:
3,3,3 կամ 7,1,1 կամ 5,3,1
9. Խանութն ստացավ ձեռքի 50 ժամացույց՝ մի մասը՝ երեք սլաքով (վայրկենասլաք ունեցող), իսկ մյուս մասը՝ երկու սլաքով (առանց վայրկենասլաքի): Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Խանութը յուրաքանչյուր տեսակից քանի՞ ժամացույց ստացավ:
50+50=100
123-100=23
50-23=27
10. Օպերատորներից առաջինը մուտքագրեց գրքի էջերի կեսը ու ևս կես էջ, երկրորդը՝ մնացածի կեսը ու ևս կես էջ: Այդպես շարունակելով՝ պարզվեց, որ վեցերորդ օպերատորին բաժին հասավ 1 էջ: Քանի՞ էջից է բաղկացած գիրքը:
1, 2, 4, 8, 16, 32