1.Հոմանիշ և հականիշ բառեր։
Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝
գագաթ-կատար
հովիկ-զեփյուռ
Մեծ-խոշոր
Փոքր-պստիկ
Շատ-լիքը
Կարմիր-ալ
Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝
երկար-կարճ
խոշոր-մանր
Ծանր-թեթև
Մեծ-փոքր
Բարձր-ցածր
Էժան-թանկ
Երկար-կարճ
Դառը-քաղցր
2. Խնդրում եմ կարդալ տեքստը և գտնել բնությունը բնութագրող բառերը․
Ակսել Բակունց՝ <<Ալպիական մանուշակ>>
Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։
Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։
Լռություն, աղմկում է գետը, քերում է ափերը, հղկում որձաքարը, գալարվում է, ոռնում են, կրծում են, կռնչում են, աղմկում են, թռչում են, միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, բզեզը, թռչունը։
3․ Վերհիշելով դ-թ,բ-փ,գ-ք,ձ-ց,օ-ո,է-ե ուղղագրությունը՝ լրացնում ենք բաց թողնված տառերը․
Այսպիսով՝
Էներգիա, վրաերթ, երես, որևէ, մանրէ, էինք, վերելք, գետեզր, կիսաեփ, լայնէկրան, վայրէջք, երանգ, եզր: