Երկրորդ մակարդակ․ սեպտեմբերյան մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Նարեն, ճիշտ լրացնելով քայլերի հերթականությունը, (տե՛ս նկարը) նկատեց, որ երկու վանդակներում թվերը կրկնվում են: Ո՞ր տառերով վանդակներում են թվերը կրկնվում:

Անխորագիր պատկեր

A, D – 4

2. Գտեք ամենափոքր բնական թիվը, որն առանց մնացորդի բաժանվում է 10-ի և որի թվանշանների գումարը 10 է:

190

3. Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը:

Ռաֆայել – 6
Արեգ – 2

4. Ռոբոտ-խաղալիքը ամեն քայլի կարող է շարժվել 3 մետր աջ կամ 5 մետր ձախ: Ամենաքիչը քանի՞ քայլով ռոբոտ-խաղալիքը կարող է տեղաշարժվել ուղիղ 19 մետր աջ:

19:3=7

5.Մարինեն ունի 60 կարմիր, 75 կանաչ և 45  նարնջագույն խորանարդ։ Նա  այդ խորանարդները  շարքերով շարեց այնպես, որ յուրաքանչյուր շարքում եղավ միևնույն գույնի խորանարդ և բոլոր շարքերի խորանարդների քանակները եղան իրար հավասար։Մարինեն ամենաքիչը քանի՞ շարք ստացավ:

3

6.Արամը  թղթից կտրեց 3×4 չափի երեք ուղղանկյուն և դրեց վանդակավոր թղթի վրա այնպես, ինչպես ցույց է տրված նկարում:  Քանի՞ վանդակ ծածկվեց միայն երկու ուղղանկյուններով:

Անխորագիր պատկեր

15

7. Աշոտն իր ծննդյան օրն ասաց, որ  10 տարի հետո  կկարողանա ասել, որ 20 տարի առաջ 30 տարեկան էր: Քանի՞ տարեկան է հիմա Աշոտը:

30+20-10=40

8. Անին համարակալված պատկերներից ընտրեց երկու պատկեր և ստացավ աջ կողմի պատկերը: Ո՞ր համարի պատկերները նա  ընտրեց:

Անխորագիր պատկեր

1, 4

9.Վարդանը ամեն օր գրառում է այդ օրվա թիվը և ամիսը ու հաշվում ստացված թվանշանների արտադրյալը։ Օրինակ՝ սեպտեմբերի 28-ը նա գրում է 28.09 և հաշվում է արտադրյալը՝ 2⋅8⋅0⋅9=0: Ի՞նչ մեծագույն արտադրյալ նա կարող է ստանալ։

2x9x1x2=36

10. 1234 թվի մեջ հարևան թվանշաններով ստացվում  են հետևյալ երկնիշ թվերը՝  12, 23, 34: Քանի՞ նիշ ունի այն ամենափոքր թիվը, որում հարևան թվանշաններով կազմված երկնիշ  թվերից կարող են հանդիպել  11-ից մինչև 15-ը բոլոր թվերը:

1111

Leave a comment