1. Գտիր բոլոր մեծությունները, որոնց միջև գոյություն ունի հակադարձ համեմատական կախվածություն:
Արագությունը և ծախսած ժամանակը մի քաղաքից մյուսը շարժվելիս:
Ուղղանկյան մեծ և փոքր կողմերը, եթե մակերեսը չի փոխվում:
Կոտորակն ու նրա համարիչը:
Ուղղանկյունանիստի ծավալը և նրա հիմքի մակերեսը:
2. Աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են:
Լրացրու դատարկ վանդակները:
| Զանգված (կգ) | 1 | 2 | 3 | 4 | 5 |
| Գին (դրամ) | 200 | 400 | 600 | 800 | 1000 |
3. Աղյուսակում բերված են երկու ուղիղ համեմատական մեծությունների արժեքներ:
Լրացրու աղյուսակի դատարկ պատուհանները:
| Երկարություն (դմ) | 1 | 2 | 3 | 4 | 5 |
| Զանգված (կգ) | 10 | 20 | 30 | 40 | 50 |