Մի հետաքրքիր պատմություն

Այսօր ես ձեզ կպատմեմ մի հետաքրքիր պատմություն իմ կյանքից։ Ես և Հարավային դպրոցի մի խումբ սովորողների հետ գնացել էի Արատես։ Բայց նախ մասնակցեցի ուսումնական ժամերգությանը։ Բաժանվեցինք երկու խմբի կեսը գնաց մեղվանոց, իսկ կեսը Սմբատաբերդ։ Բարձրացանք Սմբատաբերդը։ Վերևից տեսարանը շատ գեղեցիկ էր, երևում էր ամբողջ գյուղը։ Ինձ շատ դուր եկավ Վայոց ձորը։ Արատեսի տնակները շատ գեղեցիկ էին, մեր տնակը ամենավերջինն էր։ Երեկոյան պարում էինք և երգում։ Մենք խարույկ էինք անում և նստում դրա շուրջ։ Գիշերները շատ հետաքրքիր էր անցնում։ Արատեսում շատ մողեսներ կային։ Վերադառնալուց կանգ առանք Սևանում, նստեցինք մի փոքր ընդմիջեցինք։ Մնացինք երեք օր, բայց շատ բան հասցրի տեսնել։ Այս ամառ գնացել էի ամառը, բայց շատ կուզենայի լինել Արատեսում նաև ձմռանը։

Leave a comment