Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

1.Lրացնել բաց թողնված տառեր

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փտած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2. .Կազմել նոր բառեր տրված արմատներով.

օր – օրացույց, օրինակելի, օրավարձ, օրագիր, օրաբաժին

օգուտ – օգնել, օգտավետ, օգտակար

օծել – օծելություն, օծանելիք

օգնել – օգնություն, օգտակար

որդի – անորդի, որդյակ

որակ – անորակ, բարձրորակ

3. Կարդալ Ղազարոս Աղայանի <<Ծառերի գանգատը>>և <<Մեղուն ու մարդը>> պատմվածքները և պատմել։

Leave a comment