Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

Համո Սահյան Աշուն

անգիր սովորել


Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,

Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ -ԱՍՈՒՅԹՆԵՐ

Կարդալ ասույթները և բացատրել։

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ -ԱՍՈՒՅԹՆԵՐ

     *Հայերեն չեմ գրեր, բայց հայերեն կը նայիմ աշխարհին:

Այսինքն գրել է ուրիշ լեզվով, բայց նա հայ է եղել և հայերեն գրել չգիտի։

     *Ես իմ կյանքը կը գրեմ…Ինձի համար գրել և ապրել կյանքը` նույնն են:

Իր կյանքում ինչ անում է գրում է, ինչպես ինքնակենսագրությունը։

     *Կը գրեմ, որովհետև ինձի համար ավելի քաղաքակիրթ կամ վայելուչ բան չկա ընելիք:

Կգրեմ, որովհետև գրելը իմ հոբբին էր և նա բանաստեղծ էր։

Կարծր – պինդ, ամուր

Կարծր – փափուկ, փխրուն

Քնքուշ – նուրբ, մեղմ

Քնքուշ – կոպիտ, կոշտ

Ծածուկ  – գաղտնի, թաքուն

Ծածուկ – հայտնի, ակնհայտ 

Leave a comment