Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

Իսկ գիտեի՞ր որ․․․

Հարիսան կոչվում է նաև քաշիկա կամ քեշքեշ

  1. Լրացրու բաց թողնված տառերը։

Ներկայումս Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանների մշակութային գործունեությունը
համեմատաբար փոքր բաժին ունի հայագիտության և‚ մանավանդ‚ հայ գեղարվեստական
համընդհանուր զարգացման շղթայում։ Նրանց վերջին շրջանի գործերից հիշատակելի են Պողոս
Անանյանի «Սեբեոսի պատմության գրքի մասին մի քանի լուսաբանություններ»։ Երկու միաբանությունների ավագ ու տարեց անդամները հետաքրքիր բանասիրական հոդվածներով շարունակում են հանդես գալ «Բազմավեպում» և
«Հանդես Ամսօրյա»-ում։

2. Պատմիր Հարիսայի տոնի մասին։ (Ե՞րբ է տոնվում այն կրթահամալիրում, ինչպե՞ս, և ինչպե՞ս ես դու պատրաստվում։)

Հարիսան տոնվում է սեպտեմբերի 24-ին։ Այն Էջմիածնի հարևանությամ Մուսալեռ գյուղում է տոնվում։ Հարիսան կոչվում է նաև քաշիկա կամ քեշքեշ։ Այն պատրաստվել է ձավարեղենից, գառան կամ հավի մսով` կավե կճուճի մեջ, թոնրում: Հարիսայի մեջ ավելացվել են նաև կերաբույսեր և լոբազգիներ: Այդ օրը մուսալեռցիները 102 կաթսա հարիսա կեփեն՝ նվիրված հերոսամարտի 102-րդ տարելիցին:

3. Դանիել Վարուժանի <<Անդաստան>> ստեղծագործությունը։

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձիր սովորել ստեղծագործության առաջին տունը։

2.Բացատրիր <<Անդաստան>> բառը։

Անդաստան նշանակում է դաշտ, արտեր, հանդ

3.Դուրս գրիր և փորձիր բացատրել քեզ անծանոթ բառերը։

Ակոս – երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը

Կայլակի – փոքրիկ կաթիլ

Leave a comment