Հարգիր ուսուցչիդ
Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:
Քո հայր
Հարցեր և առաջադրանքներ:
1.Համոզի՞չ էր հոր նամակը
Այո, նաև հուզիչ էր։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ուսուցիչը այն մարդն է, ով մեզ համար անգամ հիվանդ գալիս է դպրոց, որպեսզի սովորեցնի մեզ։ Ուսուցիչը շատ կարևոր մարդ է, նա մեզ սովորեցնում է, կրթում է և ուսուցանում։ Նրանից ենք սովորում այն բարությունը, որը կա մեր մեջ։
3. Ի՞նչ տվեց քեզ այս պատմությունը
Ես հասկացա, որ ուսուցիչը զգում է այն ինքնազգացողությունը, որը չենք զգում մենք և դա հաշվի չառնելով բարկացնում ենք նրան։ Ուսուցիչը անում է անգամ անհնարինը մեզ ուսուցանելու համար։
Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։
Հուզմունք, այս տողերից ես սկսեցի ավելի լավ ճանաչել ուսուցչին։
Ինչպես կշարունակես միտքը։
Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ և այնպես արա, որ դա փոխադարձ լինի։
ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում,
Ես միշտ հարգում եմ ուսուցչի կարծիքը։
բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ։
Լսեմ և հաշվի առնեմ ուրիշի խորհուրդները
Ընթերցումներ գրաբարից
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։
Թող գովի քեզ ընկերդ և ոչ քո բերանը, օտարը, և ոչ էլ քո շրթունքները:
Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Տեղադրիր բաց թողնված տառեր։
Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցէ, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերերկրյա, ցերեկ, շքերթ:
2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով բառեր։
Արև—արևային, արևածագ, արևմտահայերեն, արևմուտք, արևելք
Լույս—լուսավոր, լուսանկար, լուսամփոփ, լուսանկարիչ, լուսաստղ
Հող–հողատարածք, հողաշեն, հողակտոր, հողաթումբ, հողածածկ
Ջուր–ջրային, ջրամբար, ջրածին, ջրանկար, ջրառատ, ջրավազան
Նկար—նկարակալ, նկարիչ, նկարչական, գունանկար, գծանկար