Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:
Այս առակը ինձ սովորեցրեց, որ իսկական գանձը բերքն է, այլ ոչ թե հարստությունը։
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:
Խաղողը փրկեց նրան, բայց նա ոչնչացրեց խաղողին անխղճաբար։
Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Առակներում կան խրատական տողեր, որոնք էլ մեզ կօգնեն ամբողջ կյանքում:
Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։
Տգեղ կինը
Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.— Ինչո՞ւ ես տրտմել։ — Այսօր հայելուն նայեցի,— պատասխանում է կինը,— տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։ — Դու մեկ անգամ նայելով ես այդ չափ տրտմել,— չի համբերում ամուսինը,— ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։
Գայլը, աղվեսը և ջորին
Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին և որսի չհանդիպեցին, ասացին.
– Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:
Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.
– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։
Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.
– 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին Աստված ստեղծեց։
Եվ ջորին եկավ և ասաց.
– Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։
Եվ ետևի ոտքը բարձրացրեց։
Աղվեսն ասաց գայլին.
– Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.
– Առա՛ջ արի, որովհետև գիրս մանր է։
Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին.
– Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։
Գայլն ասաց.
– Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգեազգ մսագործ ենք և մսագործի որդի:
ԿԱՐԻՃՆ ՈՒ ԳՈՐՏԸ
Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,
Ասավ. – Այ գորտ, ճարպիկ լողորդ,
Առ ինձ մեջքիդ ախպերաբար,
Առ ու լճի էն ափը տար:
Էն ինչ գորտ էր,
Քաջ լողորդն էր,
Շալակն առած սև կարիճին,
Իրեն տվեց կապույտ լճին:
Բայց կարիճը խայթեց գորտին,
Խեղճը ջրում փռվեց լերդին,
Ուշքը գնաց,
Նվաղելով հա կռկռաց.
– Կարիճ…
Դահիճ…
Ես էլ կորա…
Դու էլ կորար,
Այ անկամորդ…
Ղորտ…ղորտ… ղորտ…
– Բնությունս է այդպես, այ գորտ:
Թե չխայթեմ,
Ես կպայթեմ, –
Կարիճն ասաց,
Ինքն էլ խեղդվեց` ափ չհասած:
Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, բույեր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մրմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բառբառել, առհամարհել, բարձ, պառկել:
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ – կես
հրեղեն – հուր
առվակ – առու
կաղնուտ – կաղին
կուտակել – կույտ
գծագիր – գիծ
փոշեկուլ – փոշի
բուրավետ – բույր
իջնել – էջ
մամռապատ – մամուռ
Տրված բառերից նոր բառեր կազմիր- ական կամ ային ածանցներով։
Օրինակ՝
մանուկ-մանկական
Լեռնային
Քաղաքական, քաղաքային
Անձրևային
Բարեկամական
Շնային
Անձնական
Զինվորական
Ցամաքային
Ծննդական
Տնական, տնային
Անապատային
Դևային
Դյուցազնական, դյուցազնային
Ստրկական, սստրկային
Պետական
Տոհմական
Խորհրդային, խորհրդական