Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Պատմիր Վահան Տերյանի մասին։

Վահան Տերյանի իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան։ Հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։ Ծնվել է Գանձայում։ Ծնվել է հունվարի 28-ին։

Բանաստեղծության մեջ գտիր փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը։

Գիշերը սուզվում է միգում

Այնքան քնքշություն կա սրտում իմ

Այնքան մեղմություն իմ հոգում

Անուշ է ցավն այս հետին

Բոլորը երազ է և հուշ է

Ոսկի է — թափվում է գետին

Գտիր հոմանիշները։

Մեղմություն-քնքշություն

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերըդրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Շիտակ քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:
Ջահելի
աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Իմ շնորհը>>, <<Իմ երգը>>, <<Իմ ուրախությունը>>, <<Իմ աշխարհը>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Leave a comment