Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։ Տեղեկությունը կարդա և ներկայացրու կայքերից։
«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 – 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի մեկ երրորդում՝ «Մուտքը»։
Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ գոյություն ունի աշխարհում։
Լիմոնն ավելի շատ շաքար է պարունակում, քան ելակը։
Մարդն իր կյանքի ընթացքում ուտում է մոտ 35 տոննա սնունդ, ինչը հավասար է մոտ վեց փղի քաշին։
Սոխը, խնձորը և կարտոֆիլը ունեն միևնույն համը։ Դրանց համի տարբերությունը պայմանավորված է միայն իրենց հոտով։ Հապա փորձիր․ փակ աչքերով և քիթդ փակ պահված վիճակում, խնդրիր մեկ ուրիշին բերանիդ մեջ դնել մի կտոր կարտոֆիլ կամ խնձոր և փորձիր գուշակել, թե դա ինչ է։
Աղոթարարները ամուսնանալուց հետո ուտում են իրենց ամուսնու գլուխը։
Վարդան Այգեկցու առակները
Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Աղվեսը եւ առյուծը
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
Եղեգնը եւ ծառերը
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։
Հարցեր և առաջադրանքներ։
Ներկայացրու առակների իմաստը։
Պատմիր կորյուն բառի մասին։
Կորյունն ունի մի քանի իմաստ՝ առյուծի ձագ, մարդու անուն և քաջ։
Ներկայացրու ուժեղ և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական իմաստներով)։
Ուժեղ – հզոր, ուժեղ կամք
Թույլ – տկար, թույլ ընդունակություն