- Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։
Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնք փոփոխության կարող են ենթարկվել ագրեգատային վիճակը, չափսը սակայն նյութը անփոփոխ է մնում։ Օրինակ՝ կուժի կոտրվելը, թղթի կտրելը, ջրի եռալը և այլն։
- Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։
Քիմիական երևույթների հատկանիշներն են գույնի հոտի փոփոխություն, նստվածք, ջերմության անջատում։ Օրինակ՝ լուցկու այրվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը և այլն։
- Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
Ֆիզիկական երևույթները լինում են չորս տեսակի դրանք են՝ լուսային, ձայնային, էլեկտրական և մագնիսական։
- Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
Քիմիական են այն երևույթները, որոնք երկունյութ միացնելիս ստանում ենք մեկ այլ նյութ։
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
Նոր նյութի գույնի, ձևի, չափի, ագրեգատային վիճակի փոփոխություն։
- Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
Երկաթի մակերևույթին ժանգի առաջացումը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։
- Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
Այո, լուսասինթեզը համարվում է քիմիական ռեակցիա։
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
Քայքայման են կոչվում այն նյութերը, որոնք քայքավում են և ժանգոտում, օրինակ՝ երկաթի ժանգոտելը, մետաղի քայքայումը։
- Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։
Երկու պարզ նյութ միացնելիս ստանում ենք մեկ բարդ նյութ։
- Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։
- Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Այրման առաջացման պայմաններն են է թթվածնի առկայությունը, ջերմաստիճանը բարձրացումը և կրակի բռնկումը։
- Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
Պետք է հող լցնել կամ ջրով հանգցնել։
- Ի՞նչ է վառելանյութը։
Վերոհիշյալ հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութեր։
- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
Թթվածնի և այլ նյութերի մեջ տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են։ Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ։
- Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։
- Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Թթվային անձրև, մթնոլորտում արդյունաբերական արտանետումների և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային տեղումներ։
- Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Երբ այրում ենք կենցաղային աղբը գոլորշին բարձրանում է վերև և խանգարում օզոնային շերտին։ Օզոնային շերտը խանգարում է ուլտրա մանուշակագույն ճառագայթներին ներթափանցել երկիր։ Դրա համար պետք է չաղտոտել միջավայրը և չայրել աղբը։