
Կար-չկար մի աշխարհ կար, որտեղ բոլոր բառերը սկսվում են Չ տառով։ Մի անգամ Մարիան գնաց անտառ, որովհետև կորցրել էր այնտեղ իր ամենասիրելի վզնոցը, որը տատիկն էր նվրել։ Եվ հանկարծ այնտեղ մի պորտալ բացվեց Մարիան հետաքրքրությունից ելնելով մտավ այնտեղ և պորտալը արագ փակվեց, որպեսզի էլ ոչ մեկ չմտնի։ Այնտեղ ամեն ինչ նույնն էր ինչ իր աշխարհում։ Մի այգեպան եկավ և Մարիային ասաց․
Աղջիկ երևում է դու քաղաքից ես, իսկ մենք քաղաքից մարդիկ չենք ընդունում, որովհետև․․․ և այդպես այգեպանը պատմեց ամբողջ պատմությունը ինչ վատ բան եղել է քաղաքից եկած մարդկանց հետ։ Այդպես նրանք հասան դպրոց։ Այգեպանը հանեց գրպանից կավիճը և անհասկանալի բաներ գրեց։ Ի՞նչու եք կավիճով գրում։
— Հարցնում է աղջիկը
Այ սխալվեցիր սա ոչ թե կավիճ է այլ չկավիճ։
— Պատասխանում է այգեպանը
Հինգ րոպե անց կախարդը այնպես կախարդեց, որ Չ-երի անձրև եկավ։
Թաքնվիր աղջիկ սա շատ վտանգավոր անձրև է դու կարող ես թրջվել և դառնալ նրանցից մեկը այսինքն՝ Չ։
Ասում է այգեպանը աղջկան և նրանք առանց մեկ րոպե կորցնելու արագ թաքնվում են իրենց առաջին իսկ տանը։
Պարզվում է դա այգեպանի մայրիկի տունն էր, այնտեղ աղջկան լավ ընդունեցին, հյուրասիրեցին, զրուցեցին, ծանոթացան մինչև անձրևի կտրվելը։
Այդ օրը նա լավ քնեց, իսկ առավոտյան պատմեց ամբողջ պատմությունը թե ինչպես էր հայտնվել այդ անսովոր երկրում։
Այգեպանի ձեռքում հայտնվեցին գործիքներ պորտալը սարքելու համար։
Որտեղից քեզ այդ գործիքները։
Այգեպանը զայրացած հայացքով նայում է աղջկան, իսկ աղջիկը պատասխանում է լավ-լավ չգործիքները։ Առավոտյան պորտալը արդեն պատրաստ է լինում աղջիկը պատրաստվում է գնալ, իսկ այդ պահին Չ-երի անձրև է գալիս և մի քանի Չ ընկնում են Մարիայի երկիր։ Պորտալը փակվում է և Չ-երը մնում են մարդկանց երկրում։ Աղջիկը արդեն խոսում էր Չ-երի երկրի բարբառով։ Ահա հասկացա պետք է խոսենք մեր լեզվով, որպեսզի Չ-երը լսեն և զայրանան և պայթեն։ Այդպես էլ արեցին և ստացվեց։ Ուրեմն այսպես եթե ձեր տուն Չ-է մտնում ուրեմն անդադար խոսեք մեր լեզվով առանց կանգ առնելու և Չ-երը կանհետանան։
Վերջ