Աքեմենյաններ, մ.թ.ա. 550-330 թվականների պարսկական թագավորական դինաստիա։ Անունն ստացել են իրենց նախնու՝ պարսկական ցեղերի միության առաջնորդ Աքեմենի անունից։
Աքեմենը և նրա սերունդներ Չիշպիշը, Կյուրոս I-ը, Կյուրոս Բ Մեծը եղել են Պարսուա և Անշան երկրների թագավորներ, վասալական կախման մեջ գտնվել Ասորեստան, ապա Մարաստանի թագավորներից։ Կյուրոս Բ Մեծը 550 թվականին տապալեց Մարաստանի թագավորին և նվաճողական արշավանքներով հիմնեց ծավալուն աշխարհակալություն՝ Աքեմենյան պետությունը։
Աքեմենյանները արիական ցեղախմբի մի խումբ էին, որոնք Կյուրոս Մեծի (Կիր – Կուրուշ, Քուրոշ) հրամանատարությամբ Իրանի լեռնաշղթայում պետություն հիմնեցին։ Աքեմենյան պետության ծագումով, որը հիմնվեց իրանական անվանի տոհմի ներկայացուցիչ Կյուրոս Մեծի միջոցով (մոտավորապես 550 թվականին), Իրանը համաշխարհային պատմության թատերաբեմում ակտիվ և վճռական դեր ձեռք բերեց, ինչպես նաև այս պետությունը ճանաչվեց իբրև ասիական և հին աշխարհի համաշխարհային գերազանց քաղաքակրթության և մշակույթի ծագման վայր։


Կյուրոսը, ի վերջո, Տիգրիսն անցնելով՝ սկսեց Բաբելոնի գրոհը և մ.թ.ա. 538 թվականին նվաճեց այն գրեթե առանց պատերազմի։ Բաբելոնի նվաճմանը զուգահեռ Կյուրոսի տիրապետության տակ անցան նաև Բաբելոնի թագավոր Նաբոնիդի թագավորության մաս կազմող Ասորեստանի, Սիրիայի և Պաղեստինի տարածքները։


