1.Սիրելի սովորներ, <<Եղևնին>> պատմվածքը բավականին երկար էր, ով չի կարդացել , խնդրում եմ այսօր կարդալ։
Ի դեպ, պատմվածքի մասին բավականին հետաքրքիր մտքեր լսեցի սովորողներից։ Շնորհակալություն։
2.Դուրս գրել հոմանիշ բառերը։
Փոքրիկ – պստլիկ
ուրախություն – երջանկություն
շողալ – փայլել
սքանչելի – հիանալի
երեխաներ – մանուկներ
աղմուկ – աղաղակ
մեծ – հսկա
սիրուն – չքնաղ
մեծ – խոշոր
մանր – փոքր
3.Փորձիր պատմվածքում գտնել հավաքական գոյականնները։(Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։
Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։)
3.Պատմվածքում գտիր բնապատկերներ ներկայացնող հատվածները։
4.Փորձիր պատմվածքի ավարտը փոխել։ Սիրով կլսեմ։
Իսկ հետո եղնիին հանում են դուրս մեկ տարի անց նրան նորից հանում են և զարդարում։ Անցան տարիներ եղևնին աճում էր-աճում եղևնին այնքան բոյով էր, որ էլ չէր տեղավորվում։ Թագավորը հրամայեց կտրել, եղևնին տխուր էր և այդ պահին նա հիշեց և ասաց․
— <<Ախ ի~նչ ինչ լավ էր նապաստակների հետ, եթե անգամ նրանց վրա բարկանում էի։ Հիշում եմ, թե ինչես էի զվարճանում քույրերիս և եղբայրներիս հետ, այնքան լավ էր անտառում արևի շողերի տակ, իմ ծննդավայրում>>։
Արագիլները եկավ և ասաց․
— Կանգնեցրեք այս ամենը։
Մինչ արագիլները շեղում էին ծառաներին թռչունները եկան բռնեցին ամեն մեկը մի ճյուղից և թռան դեպի անտառ։ Այդպես արագիլները և թռչունները ազատեցին եղևնուն։
5.Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե վաղը ազատ լինեմ, ապա խնջույքի կգնամ:
Քանի որ այդ զգեսը գեղեցիկ չէ, հետևաբար չեմ գնի:
Որովհետև վաղը շաբաթ չէ, ուստի պետք է դպրոց գնամ:
Քանզի ես շատ եմ զբաղվում սպորտով, ուրեմն չեմ գիրանա:
6.Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:
Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Ձկները խորն էին իջել։
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները:
Մենք կարդում ենք նրա բանաստեղծությունները։
Այս երեկոն շատ խաղաղ էր:
Երեկոն խաղաղ էր։
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Խանութը փակ էր։
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին:
Կարոտում էին ծնողներին։
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում:
Հրամանները արագ էին կատարում։
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր:
Աչքը ճանապարհին էր։