- Պատմիր Հին հայերի Նոր տարվա` Կաղանդի, Նավասարդի, Ամանորի մասին:
Հայերը տարբեր ժամանակաշրջանում Ամանորին տվել են տարբեր անվանումներ՝ Նոր տարի, Նավասարդ, Տարին գլուխ, Տարեմուտ, Կաղանդ: Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Ամանոր (Կաղանդ, Նոր տարի), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Խորհրդանշական էր Ամանորի նախաշեմին թխվող գաթայի մեջ կոպեկ դնելը։ Գաթաները բաժանելուց հետո, ով կգտներ իր բաժնի մեջ կոպեկը` նա էլ համարվում էր գալիք տարվա հաջողակը։
2. Ի՞նչը կուզենաիր ավելացնել կամ վերացնել հայկական Նոր տարին նշելու ավանդույթում։
Մարդիկ կան, ովքեր չեն նշում Ամանորը, և չեն հավատում Ամանորին կատարվող հրաշքներին։ Ես ուզում եմ, որ այդ մարդիկ հավատան հրաշքների և տոնեն Ամանորը իրենց ընտանիքի հետ։
Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:
Լուր, դար, սուր, հոր, կար, բակ
- Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
Գիտուն, խելացի, գրագետ, զարգացած։ - Տրված բառերից ո՞ՙրը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
Ուլ, գունդ, մարդիկ, շուն բադ: - Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր, ավետաբեր, նվիրաբեր:
4.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Ահ – երկյուղ
Ծուղակ – թակարդ
Թախանձանք – աղերսանք
Թովչանք – հրապուրանք
Ընչազրկություն – աղքատություն:
Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք։
Հռչակ – համբավ
Առաջաբան – ներածություն
Ավար – կողոպուտ
Բաղձանք – տենչանք
5.Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:
Խաղաղություն – պատերազմ
Կորուստ – ձեռքբերում
Բերկրանք – թախիծ
Վերնահարկ – ներքնհարկ
Ըմբոստություն – հնազանդություն:
6.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ – անկուշտ
անխռով – խռոված
երերուն – աներեր
երջանիկ – ապերջանիկ
ուժեղ – անուժ
տարակուսելի – անտարակույս
կախյալ – անկախ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
զարդարուն – անզարդ
բարձրաձայն – ցածրաձայն, անձայն
քաղցրահամ – անհամ
ընչատեր – անընչատ
շնորհալի – անշնորհ
երախտագետ – ապերախտ
գիտուն – անգետ