ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ


Բարև ձեզ՝ ես Նարեն եմ, Մենք ջոկատի անդամ։ Հիմա կամփոփեմ Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը։ Մեկնարկեց ուսումնական երկրորդ շրջանը՝ սեբաստացիական ձմեռային ճամբարը։ Այսօր ճամբարի առաջին օրն էր։ Առավոտյան պարապմունքից հետո մենք ծանոթացանք և պարզվեց, որ մեր ջոկատում կան տարատարիք սովորողներ։ Քննարկեցինք անելիքները և պատրաստվեցինք հաջորդ օրվան։ Ընկեր Անահիտի հետ օրը անցավ շատ հետաքրքիր։

Ձմեռային ճամբարի երկրորդ օրն է, մենք արդեն ծանոթացել ենք ու մտերմացել։ Մեր ջոկատը մեծ է, բայց դա մեզ չի խանգարում մեր օրը հետաքրքիր անցկացնել։ Այսօր մեր օրը սկսեցինք առավոտյան պարապմունքով։ Առաջին աշխատանքը հետաքրքիր էր. լսեցինք անգլերեն լեզվով հեքիաթ ու և մեր մտքերը հանձնեցինք թղթին։ Այցելեցինք Հյուսիսային դպրոցի ոսկեգործության լաբարատորիա։ Ճանապարհին հանգստացանք, զրուցեցինք և լավ զվարճացանք։ Այնտեղ շրջեցինք ամբողջ լաբարատորիայով և վերջում պլաստիլինով աշխատեցինք։

Ֆոտոշա՝րք

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-8.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-9.png

Իսկ մյուս օրը սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում ունեցանք հանդիպում քոլեջի սովորողների հետ։ Նրանք մեզ սովորեցրեցին Canva ծրագիրը։ Դասի արդյունքում մենք ունեցանք աշխատանքներ մեր բլոգներում` Canva ծրագիրով։ Օրն ամփոփեցինք սեղանի շուրջ՝ թեյախմությամբ և թեյի մասին անգլերեն լեզվով քննարկմամբ։

Բաժանվեցինք երկու խմբի։ Հմուտ և ստեղծագործ թիմերի շնորհիվ ունեցանք իրական ճամբարային խառնաշփոթ և համեղ ուտեստներ։ Ամեն խումբը քննարկեց թե ինչ պետք է պատրաստեն։ Ձեռքի տակ ունեցած մթերքով պատրաստեցինք համեղ ուտեստներ։

Բայց շարունակվելու են արկածները ընկեր Անահիտի հետ։

Leave a comment