ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Բարև ձեզ այսօր կամփոփեմ ձմեռային ճամբարը։ Առաջին օրը մենք ծանոթացանք, ձեռք բերեցինք նոր ընկերներ և որոշեցինք ջոկատի անունը։ Ջմեռային ճամբարի երկրորդ օրը նույնպես շատ հավես անցավ, այդ օրը լսեցինք անգլերեն լեզվով հեքիաթ <<Կարմիր գլխարկը>> և մեր մտքերը հանձնեցինք թղթին։

Իսկ հետո այցելեցինք Հյուսիսային դպրոցի ոսկեգործության լաբորատորիա, շրջեցինք լաբորատորիայով, ծանոթացանք գործիքների և գործերի հետ։ Իսկ վերջում աշխատեցինք պլաստիլինով։

Երրորդ օրը իրականացրեցինք սովորող-սովորեցնող նախագծը, քոլեջի սովորողները մեզ սովորեցրին օգտվել Canva ծրագրից։ Օրն ամփոփեցինք սեղանի շուրջ՝ թեյախմությամբ և թեյի մասին անգլերեն լեզվով քննարկմամբ։

Հաջորդ օրը բաժանվեցինք երկու խմբի։ <<Մենք>> ջոկատի սովորողներով պատրաստեցինք համեղ ուտեստներ։ Հմուտ և ստեղծագործ թիմերի շնորհիվ ունեցանք իրական ճամբարային խառնաշփոթ և համեղ ուտեստներ։ Ամեն խումբը քննարկեց թե ինչ պետք է պատրաստեն։ Ձեռքի տակ ունեցած մթերքով պատրաստեցինք համեղ ուտեստներ։

Իսկ հաջորդ օրը մասնակցեցինք <<Մտքերի խաչմերուկ>> խաղին և զբաղեցրինք 2–րդ տեղը։

Մնացած օրերը նույնպես լավ անցան, խաղացինք շատ խաղեր, զբաղվեցինք, զրուցեցինք և այդպես ավարտվեց մեր ձմեռային ճամբարը։

End

Leave a comment