
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։
1.Սովորիր բանաստեղծությունը։
2.Գտիր բառակապակցությունները։
3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։
Ժպտում են անտառ ու ձորակ, նոր կյանք ես վառել, իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր, դուրս ելա տխուր մենության բանտից, պայծառ աչքերդ ողջունում են ինձ, բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն, ուրիշ երգեր են հնչում իմ սրտում։
4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց, յոթ նախադասությամբ։
Վահան Տերյան իսկական անունն է Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ – աղտ
Գութ – խիղճ
Ավար – թալան
Կարծիք – տեսակետ
Հայրենիք – օրրան
Մորմոք – թախիծ
2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու – հավկիթ
Նեցուկ – հենարան
Ճաճանց – ճառագայթ
Թարթիչ – արտևանունք
Վիհ – անդունդ
Աշտանակ – ճրագակալ
3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
Խրաղճանք – գինարբուք
Ահ – երկյուղ
Խոչընդոտ – արգելք
Տաղտուկ – ձանձրույթ
Գորով – գուրգուրանք
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
1.Բնություն թղթե
վայրկյան որսալ
շեկլիկ հերակալ
ձուկ ուղտ
խաղալ չափում
ինձ նկարել
2. Ձյուն պատճառ
մուկ ոսկոր
այտ դեղ
միշտ կսկծալ
դառը դալար
սկիզբ ծաղիկ
Բնանկար, մշտադալար, մկնդեղ, վարկյանաչափում, ձկնորս, ձնծաղիկ, այտոսկր, դառնկսկիծ, սկզբնապատճառ, խաղաթուղթ, ընձուղտ