1. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ
2. Նշված բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։
Ո՞ր բառն է «երկերեսանի»:
Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:
3.Ո՞ր տառը կարող է մտնել «բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ» բառերի մեջ և կազմել նոր բառեր:
Ն, ու, ր, յ, ե:
բադ – բարդ
բակ – բանկ
կաթ – կարթ
մատ – մարտ
հաց – հարց
կակաչ – կարկաչ
4. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում «երկնակամար» բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
Բ․ մեկ ներկարար
Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
Ե․ նման երամակ
5. «Հույզ, սեր, հատ, նկար, սուր, երգ» բառերից ո՞րը չի կարող գնալ – իչ -ին հյուր։
Սեր
6. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե «վարսահարդար» բառից հանենք վախը, այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ
7. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր բառով բառազույգ չկազմվեց։
լումա – ամուլ
լեզու – ուզել
ծառա – առած
նյութ – թույն
գրամ – մարգ
Պատ․՝ հյութով
8. Արցախյան դարձվածքներն ու դրանց բացատրությունները խառնվել են: Փորձիր գտնել զույգերը:
Անգուճը պեմբակ մտցնել սեր արտահայտել
Բիշտի-բիշտի անել հրել
Գործը խակ փռնել կոպիտ, խիստ խոսել
Աշկավ-օնքավ անել չկանխամտածված գործ ձեռնարկել
Աշուղ տառնալ խոսել, դարդերը պատմել, զրուցել
Դիք-դիք խոսել չլսելուն տալ:
Անգուճը պեմբակ – մտցնել չլսելուն տալ։
Բիշտի-բիշտի անել – հրել։
Գործը խակ փռնել – չկանխամտածված գործ ձեռնարկել։
Աշկավ-օնքավ անել – սեր արտահայտել։
Աշուղ տառնալ – խոսել, դարդերը պատմել, զրուցել։
Դիք-դիք խոսել – կոպիտ, խիստ խոսել։
9.Թումանյանի երկու քառյակները խառնվել են իրար: Փորձիր ճի՛շտ վերադասավորել քառյակները:Ա՛նց կացա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
Ո՞ւր կորա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
Ա՜նց կացա՛ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:
Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:
10.Ստեղծագործական աշխատանք՝ Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է:
<<Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է>>
Ամեն ակնթարթ պետք է վայելել։ Չէ որ մարդիկ կարող են այնպիսի նվերներ տալ որոնք մեզ դուր չեն գալիս, բայց ամենակարևոր նվերը դա կյանքն է։ Պետք է միշտ հիշել, որ ամեն դժվարություն, խոչընդոտ հաղթահարելի է, և երբեք չդադարել պայքարել և երբեք չհանձնվել։ Պետք է դժվար պահերին միշտ միասին լինել և երբեք չդարարել և երբեք չհանձնվել։