Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Թափառական աշուղը ցանկանում էր, որ բոլորը լսեն և ուշադրություն դարձնեն իրեն, քանի որ շատ կարևոր բանուներ ասելու։ Նա ասում է, որ սերը, խնդությունը, գեղեցկությունը դրանք անցնող բաներ են։ Եվ մարդ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի մարդու գործերին, չէ որ միայնմարդու գործն է անմահ։

Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Այս տունը ինձ շատ դուր եկավ, որովհետև այս ան մեջ խոսվում էր մահի և գործի մասին։ Այսինքն, եթե մարդ գործ չանի նա կմահանա։

Գործնական հայոց լեզու։

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղեր կռացած կլինեն:

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում:

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի:

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

մշակ – մաշկ

ափսե – փեսա

ժանր – նժար

վիճակ – կավիճ

գավառ – ագռավ

վտակ – կտավ

մկրատ – մտրակ

պարկ – կարպ

վկա – կավ

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ – Հայաստան
ռուս – Ռուսաստան
հույն – Հունաստան
վրացի – Վրաստան
հնդիկ – Հնդկաստան
չինացի – Չինաստան
ֆրանսիացի – Ֆրանսիա

Leave a comment