1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Թզաչափ- թիզ
խճանկար – խիճ
մշտատև – միշտ
կկվականչ – կկու
պտուտակ – պտույտ
փշրանք – փշուր
սիրալիր – սեր
ձիթապտուղ – ձեթ
մրջնաթթու – մրջյուն
խնկաման – խունկ
ժրաջան – ժիր
ծլարձակել – ծիլ
ալրաղաց – ալյուր
2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:
Ապաշնորհ, խորհին, նիրհել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարել, լեհ, ապաշխարել, աշխարհ:
3. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:
Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք- բլրաշարք
գարու հաց- գարեհաց
երթևեկության ուղի- երթուղի
զենք կրող- զինակիր
զույգերով պար- զուգապար
ժամանակ անցկացնելը- ժամանց
դեմքի նկար- դիմանկար
չմուշկներով վազելը- չմշկավազք
պատվեր տվողը- պատվիրատու
լուր բերողը- լրաբեր
4.Բառաշարքում ընդգծել հինգ թվական:
Քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:
5.Գրիր 3-ական բառ, որ սկսվի է տառով, վերջանա է տառով, բառամիջում ունենա է տառը:
էշ, էկրան, էվակուատոր
մանրէ, որևէ, ինչևէ
հնէաբան, ելևէջ, անէանալ
6. Գրիր 5-ական բառ, որ սկսվի օ տառով, բառամիջում ունենա օ տառը:
օր, օձ, օղակ, օդապարիկ, օրացույց
այսօր, կեսօր, տնօրեն, անօրեն, մեղմօրոր