1.Զրույց մայրիկիս հետ, մայրս պատմում է իմ մասին։ (պատրաստիր տեսանյութ։)
Նարեն շատ հետաքրքիր աղջիկ է, սիրում է շախմատ խաղալ, բայց երկար նստել չի սիրում, սիրում է սպորտով զբաղվել, նկարել, կարդալ, ճամփորդել։ Միասին հաճախում ենք ցուցահանդեսներ, տարբեր նկարիչների գործեր նայում, քննարկում։ Միասին սիրում ենք մասնակցել մենք ենք մեր պարերը միջոցառումներին։ Չի սիրում շատ խոսել։ Օգնում է խոհանոցում, տան գործերին։ Եթե բարկացնում է, բացատրում եմ սխալը, արագ ուղղում է։
2.Քո նախասիրությամբ ընտրիր մայրերին նվիրված բանաստեղծություն և ներկայացրու։
Եղիշե Չարենց․ Մորս համար գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
3. Բառարանի օգնությամբ գրիր տասը նորաբանություն և հնաբանություն, բացատրիր։
4.Շարունակում ենք կարդալ Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքը, շարունակություն։
Արդեն կարելի՞ է վեր կենալ, թե՞ դեռ շուտ է: Մի՛ ծղրտա։ Մայրիկը կատարում է առավոտյան ծեսը՝ որոտաձայն խնչում է թաշկինակի մեջ, մինչև ազդրերը գերան-ոտքերին է քաշում զուգագուլպաները՝ դրանք ուզած ծնկների մոտ ամրացնելով սպիտակ ռետինե օղակներով: Հրեշավոր կուրծքը հավաքում է տասնհինգ կոճականի ներքնաշոր-պատնեշով․երևի այն հետևից կոճկելը այդքան էլ հարմար չէ։ Մայրիկի գլխին իր հաստատուն տեղը կգրավի ճերմակ կեղծամը, իսկ գիշերային մաքուր բաժակից կշողշողան թարմացած ատամները։
Մայրիկ-ամրոցի «ճակատային պատը» կծածկվի սպիտակ, փայլուն լանջապանակով, մուգ կապույտ թիկնոցով ծածկելով թիկունքի ժապավենները՝ կփակվեն մարմնի ծառայողական աստիճանները, պահեստային ելքերը, ողջ հրաշագեղ կառույցը: Պալատը կառուցված է։
Այն, ինչ դու անում ես, լավն է, Մայրի՛կ… Ամեն ինչ ճիշտ է։
Բնակարանում արդեն բոլոր Տղամարդիկ և Կանայք արթուն էին, խոսում էին, շարժվում ։
Շրխկացնելով փակում են դռները, ջուր են խլթխլթացնում, աղմկում են պատի հետևում։ Առավոտի նավը, նավահանգստից դուրս գալով, կտրում է ջրի կապույտը, քամի է լցվում առագաստների մեջ․ զարդարված ճանապարհորդները ծիծաղելով զրուցում են տախտակամածի վրա: Ի՞նչ ցամաքներ են առջևում: Մայրիկը, նավաղեկին Մայրիկն է․ նավապետի կամրջակին Մայրիկն է, նա տախտակամածի վրայից նայում է շողշողուն ծփանքին։
-Ալեքսե՛յ, վե՛ր կաց: Սափրվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, լվա՛ ականջներդ: Մաքո՛ւր սրբիչ վերցրու։ Չմոռանա՛ս փակել ատամի մածուկի կափարիչը: Քաշի՛ր ջուրը, չմոռանաս: Ու ոչնչի ձեռք չտա՛ս, լսու՞մ ես:
Լավ, լավ Մայրի՛կ։ Որքա՜ն ճիշտ ես ասում ամեն բան։ Ինչքան հեշտ է ընկալվում ամեն ինչ միանգամից, ինչպե՜ս են բացվել հորիզոնները, որքա՜ն հուսալի է փորձառու նավաստու հետ նավարկելը: Շրջված են հին, գունավոր քարտեզնները, երթուղին նշված է կարմիր կետագծերով, բոլոր վտանգները նշված են վառ ու հասկանալի նկարներով. ահա այստեղ կատաղի առյուծն է, իսկ այս ափին՝ ռնգեղջույրը, այստեղ կետը բաց է թողնում խաղալիքի նմանվող շատրվանը, իսկ, ահա՛ այնտեղ, վտանգավոր, մեծ-մեծ աչքերով, պոչավոր Ծովային Աղջիկն է՝ լպրծուն, չարանենգ և գայթակղիչ։
Հիմա Ալեքսեյ Պետրովիչը կլվացվի, իրեն կարգի կբերի: Մայրիկը կգնա ստուգելու՝ չի՞ կեղտոտել այնտեղ, թե չէ հարևանները նորից կփնթփնթան, իսկ հետո՝ ուտել. ի՞նչ է այսօր Մայրիկը պատրաստել։ Լոգասենյակ մտնելու համար հարկավոր է խոհանոցի միջով անցնել։ Պառավները բամբասում են տաք սալօջախի մոտ, թույն են եփում կաթսայի մեջ՝ ավելացնելով զզվելի խոտերի արմատներ և վատ հայացքով ուղեկցում են Ալեքսեյ Պետրովիչին։