Հայոց լեզվի մարտյան ֆլեշմոբ

1.  Ո՞ր բառն է շարքում «օտար»։ Հիմնավորի՛ր։

Տկար, տունկ, տգիտություն, տհաճ, տմարդի։  

Տունկ, որովհետև տ – ն ժխտական նախածանց չէ։

2.   Վերականգնի՛ր բառերը՝ կլկամ, րմակա, րգահմե, իղեկն։ 

մկկալ, կամար, համերգ, եղնիկ։

3.  Հետևյալ բառերը, եթե անուն են լինում, գրվում են մեծատառ։ Ինչո՞ւ են հիմա գրված փոքրատառ՝ «մարտիրոս», «վարուժան», «կարապետ» ։ 

Որովհետև մարտիրոս նշանակում է կրոնական, վարուժան նշանակում է արու թռչուն, իսկ կարապետ առաջնորդ։

4.  Ի՞նչ կմնա , եթե «հինգերորդ» բառից հանես «պարարտը» և «վաղեմին»։

Որդ

5.    Տրված հոմանիշները դասավորի՛ր աճման կարգով՝
Մեծ, աժդահա, հսկա, խոշոր,  վիթխարի, ահռելի։ 

Մեծ, խոշոր, հսկա, ահռելի, վիթխարի, աժդահա

6.    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Իսկ ի՞նչն է քեզ հուշում, որ արդեն գարուն է։ Ներկայացրո՛ւ երկու-երեք նախադասությամբ։ 

Որովհետև արդեն սկսում են ծառերը բողբոջել, ծաղիկները ծաղկել, օրերը երկարում են, եղանակը տաքանում է։ Իսկ մարտը անվանում են գիժ ամիս, իսկ մարտը վկայում է, որ գարուն է գալիս։

7.       Հայերենում «փարոս», «փիլիսոփա», «դափնի» բառերը փոխառվել են հունարեն «ֆարոս», «ֆիլիոսոֆոս», «դաֆնե» բառերից։ Ինչո՞ւ են բոլորը փոխառվել փ տառով , եթե  հայերենն ունի ֆ տառը։

Որովհետև այն ժամանակ Ֆ տառը հայերենում չի եղել։

8.  Բարբառային ասացվածքները փոխադրի՛ր գրական հայերեն։

Քամու պերածը քամին կտանի:

Քամու բերածը քամին էլ կտանի։

Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:

Մոտիկ հարեվանը հեռու բարեկամից էլ լավ է։

Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:

Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է։

Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:

Ճիշտ խոսողի գլխարկը ծակ է։

9. Նախադասություններում սխալ գործածված բառեր կան, գտի՛ր և ճշտի՛ր։

Նյարդերը տեղիք տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։

Նյարդերը տեղի տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։

Ընկերոջն առաջարկեց դիտարկել իր արած լուսանկարները։

Ընկերոջը առաջարկեց դիտել իր արած լուսանկարները։

Նա մանրակրկիտ պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։ 

Նա մանրամասնորեն պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։

10.  Գրի՛ր շարադրություն «Գարունը այնքան ծաղիկ է վառել» վերնագրով։

Գարունը բոլորի սիրած եղանակն է։ Բոլորը այս եղանակը շատ են սիրում, ինչպես կարելի է չսիրել այսպիսի գեղեցիկ եղանակը։ Այս եղանակին բոլոր ծաղիկները ծաղկում են, թռչունները վերադառնում են, եղանակը տաքանում է, օրերը երկարում են, ծառերը բողբոջում են։ Այս եղանակին ծառերը դառնում են շատ գեղեցիկ, ինչպես կարելի է չզմայլվել այսպիսի գեղեցիկ եղանակով։ Բոլոր գեղեցիկ տոները այս եղանակին են։

Leave a comment