Հայոց լեզու․ Տնային առաջադրանք․ Հուշեր Չարենցից

14.03.23 Հուշեր Չարենցից։

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:Դահլիճը թնդաց ծափերից…․․․Չարենցի՝ հակասական եւ բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երեւանի ուղղիչ տանը։«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի…»,-հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿԱշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:– Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:– Աբով,- ասացիր:– «Աբովն» ի՞նչ է,- նորից հարցրի:– Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:

Ռ. Ղազարյան

«Եղիշե Չարենցին ծանոթացել եմ 13 տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը: Հորեղբորս տղաների ընկերն էր: Արտավազդի հետ սովորում էր ռեալական ուսումնարանում: Դրանից հետո սկսեց հետևել ինձ: Ամեն տեղ դեմս էր ելնում: Խորքում ամաչկոտ էր: Ես էլ սիրուն աղջիկ էի երևի, վառվռուն, շեն, չարաճճի: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղան հայտնում էր իմ ներկայության մասին և Եղիշը գալիս էր: Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություներ, ես հմայվում էի:Ինձ հանդիպում էր նաև փողոցում, փողոցի անկյունում: Հետը լինում էր կլորիկ, ակնոցավոր մի տղա, նկարում էր, մոտ ընկերն էր:Եղիշը մեր տանը չէր եղել, հայրս շատ խիստ էր:Փոքրուց լավ ձայն ունեի, երգում էի:«Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը Արտավազդը տվեց ինձ: Չարենցը ինձ խայտառակել էր: Հայրս ասում էր. «Աստղիկ, հասկացանք, էլ ի՜նչ պետք կար Ղոնդախչյանի»:Ես տխրադալուկ չէի, ես շատ զվարթ էի:Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում:Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ: Վարդը նվիրեց ինձ:-Ես այս վարդը կչորացնեմ:-Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես,- խոսքս կտրեց նա:-Որ պահեմ,- շարունակեցի ես:Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։

1. Սովորիր բերանացի արտասանել։Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

2. Բառարանից դուրս գրիր այն բառերը, որոնք վերաբերում են տանը, ընտանիքին։

Մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ, ընտանիք, սեր, խաղաղություն, համերաշխություն, դուստր, որդի, ամուսին, ծնող, զավակ, երեխա, կին, արու, էգ, տոհմ, գերդասան, ազգատոհմ, տուն, տանտիրուհի

3. Բաց թողնված տառերը լրացրու։

Ախթամար կզղին Վանա լճի հարավ արևելքում է , մեկ ժամվա ջրային ճանապարհով հեռու ցամաքից։ Ծովը և բարձր ապառաժոտ ափերը կզղին անմատչելի էին դարձնում որսորդների համար։ Գագիկը ՝ Արծրունսց առաջին թագավորը ,հոյակապ շինություններով նոր կյանք տվեց Ախթամարին։ Կղզին նրան թվաց ՝ իր ընձարձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ամբարտակով շրջանաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերածեց։

Ժամանակի ընթացքում և՜ ամբարտակը, և՜ վիթխարի շրջապարիսպը , և՜ բարձր աշտարակներն ու բուրգերը ջրասուզ եղան։

Leave a comment