Հայոց լեզու․ Տնային առաջադրանք․ Բարբառներ

Առակը գրիր արևելահայերենով։ Ներկայացրու իմաստը։

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մկների ժողովը

Մի անգամ մկները ժողովի են հավաքվում մտածելու, թե ի՞նչ անեն, որ կատվի հարձակումներից զգուշանան։

-Եկեք կատվի վզից զանգակ կախենք։ Կատուն երևալուն պես, զանգակը ձայն կհանի, իսկ մենք կլսենք ու կփախչենք, — ասում է մի մուկ։

-Ինչ հրաշալի բան մտածեցինք, – ասում են մկները։

Ուրիշ մուկ, եթե հրաշալի է թսղ մեջտեղ գա այն մուկը, որը կկարողանա զանակը տանել և կախել կատվի վզին․․․

Բոլորը իրար էին նայում ու ․․․քար լռություն էր տիրում․․․

Ի՞նչ է բարբառը։

Ուշադրություն։ Պատմիր այն բարբառի մասին , որի կրողն ես, ծանոթ ես։ Ներկայացրու տասը բառ այդ բարբառով և գրիր դրանց գրական տարբերակը։Իսկ եթե ծանոթ չես որևէ բարբառի , ապա կարող ես ինքդ ընտրել որևէ բարբառ և բառարանի օգությամբ ծանոթանալ ու ծանոթացնել։ 

Շնորհակալություն։

Ղարաբաղի բարբառ

Հինչատեռալ – ինչ է եղել

Հունց ես – ինչպես ես

Ղորթա – ճիշտ է

Հունց նախշունս – ինչ սիրուն ես

Մունք սպասումընք – մենք սպասում ենք

Էն ղոլը գնա – էն կողմ գնա

Էս թարափը մարդ չկանգնի – էս կողմը մարդ չկանգնի

Էս տարի նոր տոն ենք սարքալ – էս տարի նոր տուն ենք սարգել

Հումք ուզմ – ում եք ուզում

Լավըք ապրըմ – լավ եք ապրում

Leave a comment